Կարդա Պաուլո Կոելիոյի «Ամանորյա հեքիաթ» ստեղծագործությունը: Բլոգում պատմիր, թե ինչ իմացար, հասկացար, զգացիր:
Պաուլո Կոլիոյի ,,Ամանորյա հեթիաթ,, ստեղծագործությունը ինձ շատ դուր եկավ ,և ինձ թվում է ,որ այն իրական դեպքերի հիման վրա է գրված :Պատմության միտքը շատ խորն է և իմաստալից :Նրա միտքը կայանում է նրանում ,որ մեր երազանքները իրականանում են ,բայց միշտ չէ ,որ այնպես ինչպես մենք էինք պատկերացնում :Կարծում եմ բոլորիս էլ ծանոթ է այդ ամենը ՝ երբ երազում եք մի բան և այն սացվում է ,բայց այլ կերպ :Օրինակ ՝ տվյալ ստեղծագործության մեջ երեք մայրիներից մեկը երազել է դառնալ գահ ամենահզոր արքայի համար ,երկրորդը երազել է դառնալ այնպիսի մի բան ,որը չարը բարու կփոխակերպեր դարերի համար ,երրորդն էլ երազում էր ,որպեսզի իրեն նայելիս հիշեն Աստծուն:Առաջինից ստեղծեցին գոմ ,երկրորդից սեղան,երրորդին էլ կտրտեցին և դարձրեցին տախտակներ :Առաջին մայրիից ստեղծաց գոմում որոշեցին գիշերել մի զույգ:Կինը հղի էր և հենց այդ գոմում էլ ծնեց իր տղային :Մայրին հասկացավ ,որ ինքը հենարան դարձավ ամենահզոր արքայի համար :Երկրորդ մայրիից պատրաստված սեղանի վրա կայացավ մի ընթրիք ,որի ժամանակ մեկը միքանի խոսք ասաց հացի և գինու մասին :Այդ ժամանակ երկրորդ մայրին հասկացավ ,որ իր երազանքը իրականացել է :Իսկ երրորդ մայրիից սարքեցին մի խաչ ,որի վրա կապեցին մի մարդու:Միքանի օր անց նրա երազանքը նույնպես իրականացավ ..,