Տրամաբանական խնդիրների խմբագրում

Սխալներ

Ուղղումներ

  • Արջը օրական ուտում է 9,8 կգ կեր, որից 4,8 կիլոգրամը չոր կեր է, մնացածը՝ հյութալի: Ուղտայծը օրական ուտում է արջի հյութալի կերի 50%-ը : Քանի գրամ-կիլոգրամ կեր են ուտում երկուսը միասին:ն
  • (բացթողում) Վանդակում կաԿենդանաբանական այգու վանդակում կա 6 կապիկ, իսկ ազաությանազատության մեջ (բացթողում) վանդակի կապիկների 2/3 -ը: ԸնդհամենըԸնդհանուր քանի՞ կապիկ կա կենդանաբանական այգում:
  • Ունենք 3 բադ։ Առաջին բադը 240 գրամըգրամ ցորենը կարող է ուտել 24 րոպեում, երկրորդը (բացթողում) ՝ նույնքանը (բացթողում) ՝ 12 րոպեում, երրորդը (բացթողում) ՝ 8 րոպեում։ (բացթողում) Քանի՞ րոպեում միասին բոլորովնրանք միասին կուտեն 210208 գրամ հատիկավոր կերը։
  • Գյուղացու ցանկապատի հետևում (ավելորդ) կա ընդհանուր կա 18 ոտք։ Նրան հայտնի է միայն այն, որ ցանկապատի հետևում գտնվում են պեկինյան բադեր և սև,մեծ լաբրադորներ, ընդհանուր (բացթողում) միասին 7 հատ: Հարգելի Սեբաստացիներ օգնե՛ք խեղճ գյուղացուն օգտագործելով ձեր տրամաբանությունը հասկանալ քանի լաբրադոր և քանի բադ կա այնտեղ։
  • Սև լաբրադորը 3 տարեկան է : Կյանքի տևողությունը 17 տարի է: Մինչև 10 տարին լրանալը (բացթողում) (նահանջ տարիները չհաշված) քան՞ի կիլոգրամ միս կուտի, եթե օրական ուտում է 1 կիլոգրամ միս:

  • Պեկինյան բադը ապրում է 10 տարի, եթե ծնված լինի ձմռանը ապա քան՞ի՞ ամառ կապրի:

    • Կրիան ապրում է 200 տարի, բայց այս անգամ նա ապրեց 400 տարի ինչո՞ւ: Պատ.՝ Ամենածեր կրիան 400 տարեկան էր:
  • Կրիան ապրում է 200 տարի, բայց այս անգամ նա ապրեց 400 տարի ինչո՞ւ: Պատ.՝ Ամենածեր կրիան 400 տարեկան էր:

Խմբագրեց ՝ Աստղիկ Ավագյանը

Translational project

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ – ԿՏԱԿ ԳԱՆՁԻ ՄԱՍԻՆ

Մի իմաստուն և աղքատ մարդ ուներ ծույլ որդիներ։ Մահվան ժամին նա կանչեց որդիներին և ասաց.

— Ո՜վ զավակներ, իմ նախնիները շատ գանձ են թաղել մեր այգում, և ես ձեզ ցույց չեմ տա նրա տեղը։ Այդ գանձը կգտնի նա, ով շատ աշխատի և խոր փորի։

Եվ հոր մահից հետո որդիները սկսեցին աշխատել մեծ եռանդով և խորագույն էին վարում, որովհետև յուրաքանչյուրն աշխատում էր, որ ինքը գտնի գանձը։

Եվ այգին սկսեց աճել և զորանալ և առատ բերք տվեց և նրանց հարստացրեց, գանձերով։

Vardan Aygektsi- Will about treasure

One wise and poor man had two lazy sons. When he was going to die he called his sons and said.

-Oh my sons,my ancestors have hidden a treasure in our garden, and I will not show you the place. That treasure will be found by the son, who will work more than his brother.

So when father died, sons started to work very hard to find the hiden treasure.And garden started grow and gave them lots of harvest.

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ – ԻՄԱՍՏՈՒՆ ԶԻՆՎՈՐԸ

Մի իմաստուն զինվոր պատերազմ էր գնում և նա երկու ոտքով կաղ էր։ Եվ զինվորներից մեկը նրան ասաց.

— Ով ողորմելի, ո՞ւր ես գնում։ Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող։

Եվ նա ասաց.

— Ո՜վ անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, և կռվելու և հաղթելու։

Հուսով եմ՝ հավանեցիր… Գուցե փորձես ինքդ էլ գրե՞լ…

Once there was a wise soldier, who was lug. While he was going to the war, one of the Soldiers said:
Oh miserable, where are you going? You can’t escape and will immediately be killed.
The soldier said:

Oh stupid, I’m not going to the war not to escape, but stand, fight and have a victory!

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ – ԵՐԿՈՒ ՆԿԱՐԻՉ

Մի թագավոր շինեց գեղեցիկ դարբաս և կամեցավ զարդարել այնպիսի նկարներով, որոնց նմանը ոչ մի տեղ չէր եղել: Ընտրեց երկու նկարիչների, մեկին տվեց մի պատը, մյուսին՝ մյուս պատը և նրանց միջև վարագույր քաշեց: Երբ նկարիչներն ավարտեցին իրենց գործը, թագավորը եկավ ու տեսավ, որ մեկը նկարել էր գեղեցիկ պատկեր և շատ հավանեց: Իսկ մյուսը ոչինչ չէր նկարել, նա պատը շատ գեղեցիկ սարքել ու կոկել էր հայելուց ավելի լավ: Երբ թագավորը տեսավ, որ չի նկարել, այլ միայն կոկել է, զարմացավ և ասաց.

— Դու ի՞նչ ես արել:

Նա ասաց.

— Ես ցույց կտամ իմ գործը:

Եվ ապա վեր քաշեց միջի վարագույրը: Երբ լույսը ծագեց ու լուսավորեց կոկած պատը, այն ժամանակ մթնեց նկարազարդ պատը, որովհետև հայելու մեջ երևում էին այն բոլոր նկարները, որ նկարված էին մյուս պատի վրա: Եվ թագավորն ասաց.

— Սա մյուսից գեղեցիկ է:

Իմ կողմից ճամբարի ընթացքում բացահայտված նոր ընկերները

Ահա ավարտվում է ճամբարը… Ավարտվում են շաբաթներ, որոնք մենք շատ սիրեցինք և որոնք մեզ արդեն շատ հարազատ են, շաբաթներ որոնք մենք սկսել և ավարտել ենք միասին ,շաբաթներ որոնց մենք կկարոտենք…
Ահա եկավ այդ օրը, որը պատճառ հանդիասացավ ճամբարի ավարտին։ Տխրելը, իհարկե, տխրում ենք ,բայց չենք մոռանում իրար հետ անցկացրած անմոռանալի պահերը։ Պահերը, որոնք միշտ մեր կողքին են։
Ճամբարը անցկացրեցինք մի հիանալի շրջապատում, առանց որի ես չեմ կարողանում պատկերացնել ճամբարը։
Մեր խմբում շատ և շատ լավ սովորողներ կային , որի համար ես շատ ուրախ եմ։ Շատերին ճանաչել եմ, բայց ոչ այնքան մոտիկից, ինչքան հիմա։
Կցանկանայի անդրադառնալ համարյա թե բոլորին։
Դեռ վաղ ժամանակից ես գիտեի Սվետլանային և Մերիին ,բայց այդքան էլ նրանց հետ ծանոթ չեի։ Չնայած նրան, որ ես գիտեի, որ նրանք շատ լավն են, բայց ճամբարին շատ անգամներ դրա մեջ համոզվեցի։ Նրանք շատ լավ ընկերներ են ,շատ բարի և հոգատար են։
Նաև ճամբարին ավելի մոտիկից ծանոթացա Նարոտի և Ստելլայի հետ։ Ստելլային ես գիտեի, .բայց Նարոտի հետ նոր ծանոթացա ։Նրանք երկուսն էլ շատ լավն են։
Դէ ինչ, անցնենք «բուն թեմային» ` Սամվելը։ Չնայած նրան ,որ Սամվելը մեր դասարանից է ,և ես նրան, դէ, բնականաբար, գիտեմ, բայց ճամբարի ընթացքում նա շատ փոխվեց։ Սամվելը համեմատաբար ավելի բարիացել է, սկսել է ավելի հարգանքով բոլորին վերաբերվել։ Ճիշտն ասած, այն, որ մենք նրան կարողացել ենք համոզել գրել օրվա պատում, դա արդեն մեծ բան է: Ճիշտ է, դեռ թերություններ քիչ թե շատ կան ,բայց հուսով եմ՝ դրանք շուտ կանցնեն։
Դէ ինչ, եկավ ժամանակը այս գրառումը ավարտելու…
Կասեմ միայն միքանի խոսք `Շնորհակալ եմ ընկեր Մարալ, մեզ այսպիսի անմոռանալի, հիասքանչ, տպավորիչ ճամբար պարգևելու համար, հուսով եմ՝ այն կկրկնվի…

16/01/19 Օրվա լուսաբանում

Այսօր ինչպես միշտ ունեցանք տողան։ Հետո մեզ սպասվում էր խեցեգործության դաս։ Դասաժամին մենք պատրաստեցինք կավից ձնեմարդիկներ։ Չնայած նրան ,որ վերջում այն ընկավ մեկ է բարձր տրամադրությունը և ուրախությունը մեզ չլքեցին։ Հետո ըստ դասացուցակի մեզ մոտ պար էր։ Պարի ժամանակ դէ իհարկե պարեցինք։ Հետո եկավ ամենասպասված դասաժամը `թեյախմությունը։ Այդ դասաժամը անցկացրեցինք շատ հավես և ուրախ։ Սկզբում առաջացան խնդիրներ թեյնիկի պահով, քանի որ այն կորել էր ,բայց շուտով այն գտնվեց։ Թեյնիկը տաքացնելուց և աղանդերները ամանների մեջ դնելուց հետո բարձրացանք վերև թեյը լցնելու համար։ Երբ թեյը արդեն պատրաստ էր ,բոլորս նստեցինք սեղանի առաջ և սկսեցինք խաղալ մաֆիա։ Խաղը անցավ շատ հավես և հիասքանչ։ Կարծում եմ այսօր ամենալավ օրերից մեկն էր…

15/01/19 Օրվա լուսաբանում

Այսօրվա օրը սկսվեց երգառատ տողանով ,որը շարունակվեց նախագծային աշխատանքով ։Հետո մեզ մոտ տեխնոլոգիա էր ,որի ժամանակ անցկացրեցինք շատ ուրախ և հիասքանչ ժամանակ։Հաջորդեց ամենինչին ընտրության գործունեությունը (ինձ մոտ այն կինո-ֆոտոն է)։ Ճանապարհին մեզ հետ վերցրեցինք ստվարաթուղթ,և ուղեվորվեցինք մեդիա կենտրոն։ Երբ հասանք արդեն մեծերը սկսել էին ֆիլմ նկարահանել և սրահն էին պատրաստում։ Մենք նրանց իհարկե օգնեցինք։ Հետևել ֆիլմի ստեղծման մի հիասքանչ և հիանալի զգացողություն է ։Օրը ավարտեցինք արդեն ավանդույթ դարձած մաֆիայով։

10/01/19 Օրվա լուսաբանում

Այսօր մենք ունեցանք շատ հիասքանչ օր,որը լի էր խաղերով : Օրը ինչպես միշտ սկսվեց պարով ու երգով: Հետո շարունակեցինք օրը ինտելեկտուալ խաղեր խաղալով: Խաղացինք ՝ Մաֆիա, Զանգի, Զիլ-զառ, Այլկերպ, Տարբերակ և այլն :Ընդհանուր ժամանակը անցկացրեցինք շատ ուրախ և լավ : Մաֆիան և Զանգին խաղացինք բոլորից շատը ,նաև խաղերի օգնությամբ իրար ավելի լավ ճանաչեցինք ,զարգացրեցինք մեր ինտելեկտը և այլն:Հետո մեզ մոտ նախագիծ էր ,իմը ՝ քարտեզագրում : Մենք որոշեցինք պատրաստել քարտեզ ըստ հեռախոսի արտադրանքի :Ընդհանուր առմամբ օրը անցավ շատ իմաստալից և հետաքրքիր:

09/01/19 Օրվա լուսաբանում

Այսօրը սկսվեց ուրախ և երաժշտական տողանով ,բոլորս պարեցինք և երգեցինք: Հետո մեզ մոտ կավագործություն էր: Դասին բաժակներ էինք պատրաստում, գործը մնաց կիսատ: Հետո պարատուն էր: Բոլորս միասնական պարում էինք :Անցավ շատ հետաքրքիր և զվարթ: Հետո գնացինք գնումների ,որպեսզի պատրաստենք ,,Կեսար,, աղցան և ,,Վիտչինայով և պանրով ռոլլեր,, :Գնեցինք պետքական բաղադրիչնռրը և սկսեցինք պատրաստել աղցանը և ռոլլերը :Բաժանվեցինք մասերի ՝ երկու հոգի լվանում էին բանջարեղենները ,երկու հոգի տապակում էին հավի միսը ,մյուս մասը կտրատում էր վիտչինան,հազարը ,պանիրը: Բաղադրինչները երբ եղան պատրաստ սկսեցինք այդ ամենը պատրաստել: Մինչ այդ էլ շարեցինք ամանները, բաժակները և այլն : Ամենինչ շատ լավն էր և շատ համեղ: Օրը ավարտեցինք միասին սեղանին նստած …

2-րդ ուսումնական շրջանի անհատական ուսումնական պլան

09/01/19

9:00-9:30- Առավոտյան ընդհանուր պարապմունք

9:30-10:05- Խեցեգործություն

10:10-10:55- Ճամբարային պարատուն

11:05-11:50- Անհատական պլանների լրացում, ճամբարային նախագծերի քննարկում

11:55-12:40- Խոհանոցային գործունեյություն

12:40-12:55- Ընդմիջում

12:55-14:00- Մարզական ժամ

14:00-14:30- Օրվա լուսաբանում


10/01/19

9:00-9:30- Առավոտյան ընդհանուր պարապմունք

9:30-10:55- Ինտելեկտուալ գիտական խաղեր

11:05-12:40- Կինո-ֆոտո ընտրության գործունեություն

12:40-12:55- Ընդմիջում

12:55-14:00- Նախագիծ

14:00-14:30- Օրվա լուսաբանում


11/01/19

9:00-9:30- Առավոտյան ընդհանուր պարապմունք

9:30-10:05- Ճամբարային պարատուն

10:10-10:55- Նախագիծ

11:05-11:50- Երգ

11:55-12:40- Նախագիծ

12:40-12:55- Ընդմիջում

12:55-14:00- Նախագիծ

14:00-14:30- Օրվա լուսաբանում


14/01/19

09։00-09։30-Ընդհանուր պարապմունք

09։30-10:10-Նախագիծային գործուներություն

10:10-10:30-Ձմեռային մարզական խաղերի բացում

10:30-14:00-Սահադաշտ

14:00-14:30-Օրվա լուսաբանում


15/01/19

09։00-09։30-Ընդհանուր պարապմունք

09։30-10:05-Նախագծային գործունեություն

10:10-10:55-Տեխնոլոգիա

11:05-12:40-Ընտրության գործունեություն

12։40-12:55-Ընդմիջում

12։55-14։00-Նախագծային գործուներություն

14:00-14:30-Օրվա լուսաբանում


16/01/19

09։00-09։30-Ընդհանուր պարապմունք

09։30-10:05-Խեցեգործություն

10:10-10:55-Ճամբարային պարատուն

11:05-12:40-Նախագծային գործունեություն-Թեյախմություն

12։40-12:55-Ընդմիջում

13։55-14։00-Մարզական

14:00-14:30-Օրվա լուսաբանում


17/01/19

09։00-09։30-Ընդհանուր պարապմունք

09։30-10:55-Նախագծային գործունեություն

11:05-12:40-Ընտրության գործունեություն

12։40-12:55-Ընդմիջում

13։55-14։00-Նախագիծ

14:00-14:30-Օրվա լուսաբանում


18/01/19

09։00-09։30-Ընդհանուր պարապմունք

09։30-13:30-Այցելություն Էջմիածին

14:00-14:30-Օրվա լուսաբանում

Ամանորյա առաջադրանքներ

Մաս I

  • Պատրա՞ստ է Երևանը տոնին
  • Մեր տոնական բակը, թաղը, քաղաքաքը
  • Նախապատրաստվում ենք Ամանորին․ ի՞նչն ենք կարևուրում, ինչո՞ւ
  • Ամանորի նախապատրաստում տանը
  • Ինչո՞վ և ինչպես ենք տոնական տեսք հաղորդում տանը, քաղաքին, թաղին։

Ամեն տարի գալիս և գնում են շատ տոներ ,բայց մեծ մասամբ մեր քաղաքը բոլորից շատը պատրաստվում է Նոր տարվան : Երևանը միշտ էլ այս օրերին գեղեցիկ և զարդարված է եղել ,բայց այս տարի նա ավելի և ավելի գեղեցկացավ :Տեղադրվեց նոր տոնածառ ,որը փայլում է մինչ օրս իր վառ և փայլուն լույսերով մեր համար: Նաև շատ հետաքրքիր կերպով զարդարեցին փողոցները և համայնքները: Օրինակ ՝ համարյա թե բոլոր համայնքներում տեղադրվեցին փոքր (համեմատած հրապարակի տոնածառի հետ) տոնածառներ: Զարդարվեցին նաև կամուրջները ,փողոցները ,և դէ իհարկե մեր տները: Ամեն մի տան մեջ Ամանորին կարևորում են իհարկե տոնածառը ,քանի որ այն պարտադիր ատրիբուտ է Ամանորի համար:Օրինակ՝ ըստ իմ պատկերացմամբ առանց տոնածառ չկա Ամանոր: Իհարկե նաև զարդարվեցին սենյակները վառ լույսերով և փայլաշղթաներով :Իհարկե նաև կարևոր տոնական տեսք ամենինչին հաղորդում է ձյունը: Դէ ախր ինչ Ամանոր առանց ձյան: Օրինակ ՝ լիքը երեխաներ (այդ թվում նաև ես) զարդարում էին բակը ձնեմարդուկներով ,շենքի նախաշեմը լցված էր փոքր և մեծ ձնեմարդերով ,որոնք պարգևում էին ժպիտ ամեն մի անցորդին …