Ամանորյա առաջադրանքներ

Մաս I

  • Պատրա՞ստ է Երևանը տոնին
  • Մեր տոնական բակը, թաղը, քաղաքաքը
  • Նախապատրաստվում ենք Ամանորին․ ի՞նչն ենք կարևուրում, ինչո՞ւ
  • Ամանորի նախապատրաստում տանը
  • Ինչո՞վ և ինչպես ենք տոնական տեսք հաղորդում տանը, քաղաքին, թաղին։

Ամեն տարի գալիս և գնում են շատ տոներ ,բայց մեծ մասամբ մեր քաղաքը բոլորից շատը պատրաստվում է Նոր տարվան : Երևանը միշտ էլ այս օրերին գեղեցիկ և զարդարված է եղել ,բայց այս տարի նա ավելի և ավելի գեղեցկացավ :Տեղադրվեց նոր տոնածառ ,որը փայլում է մինչ օրս իր վառ և փայլուն լույսերով մեր համար: Նաև շատ հետաքրքիր կերպով զարդարեցին փողոցները և համայնքները: Օրինակ ՝ համարյա թե բոլոր համայնքներում տեղադրվեցին փոքր (համեմատած հրապարակի տոնածառի հետ) տոնածառներ: Զարդարվեցին նաև կամուրջները ,փողոցները ,և դէ իհարկե մեր տները: Ամեն մի տան մեջ Ամանորին կարևորում են իհարկե տոնածառը ,քանի որ այն պարտադիր ատրիբուտ է Ամանորի համար:Օրինակ՝ ըստ իմ պատկերացմամբ առանց տոնածառ չկա Ամանոր: Իհարկե նաև զարդարվեցին սենյակները վառ լույսերով և փայլաշղթաներով :Իհարկե նաև կարևոր տոնական տեսք ամենինչին հաղորդում է ձյունը: Դէ ախր ինչ Ամանոր առանց ձյան: Օրինակ ՝ լիքը երեխաներ (այդ թվում նաև ես) զարդարում էին բակը ձնեմարդուկներով ,շենքի նախաշեմը լցված էր փոքր և մեծ ձնեմարդերով ,որոնք պարգևում էին ժպիտ ամեն մի անցորդին …