10/01/19 Օրվա լուսաբանում

Այսօր մենք ունեցանք շատ հիասքանչ օր,որը լի էր խաղերով : Օրը ինչպես միշտ սկսվեց պարով ու երգով: Հետո շարունակեցինք օրը ինտելեկտուալ խաղեր խաղալով: Խաղացինք ՝ Մաֆիա, Զանգի, Զիլ-զառ, Այլկերպ, Տարբերակ և այլն :Ընդհանուր ժամանակը անցկացրեցինք շատ ուրախ և լավ : Մաֆիան և Զանգին խաղացինք բոլորից շատը ,նաև խաղերի օգնությամբ իրար ավելի լավ ճանաչեցինք ,զարգացրեցինք մեր ինտելեկտը և այլն:Հետո մեզ մոտ նախագիծ էր ,իմը ՝ քարտեզագրում : Մենք որոշեցինք պատրաստել քարտեզ ըստ հեռախոսի արտադրանքի :Ընդհանուր առմամբ օրը անցավ շատ իմաստալից և հետաքրքիր: