Այսօրվա օրը սկսվեց երգառատ տողանով ,որը շարունակվեց նախագծային աշխատանքով ։Հետո մեզ մոտ տեխնոլոգիա էր ,որի ժամանակ անցկացրեցինք շատ ուրախ և հիասքանչ ժամանակ։Հաջորդեց ամենինչին ընտրության գործունեությունը (ինձ մոտ այն կինո-ֆոտոն է)։ Ճանապարհին մեզ հետ վերցրեցինք ստվարաթուղթ,և ուղեվորվեցինք մեդիա կենտրոն։ Երբ հասանք արդեն մեծերը սկսել էին ֆիլմ նկարահանել և սրահն էին պատրաստում։ Մենք նրանց իհարկե օգնեցինք։ Հետևել ֆիլմի ստեղծման մի հիասքանչ և հիանալի զգացողություն է ։Օրը ավարտեցինք արդեն ավանդույթ դարձած մաֆիայով։