Այսօր ինչպես միշտ ունեցանք տողան։ Հետո մեզ սպասվում էր խեցեգործության դաս։ Դասաժամին մենք պատրաստեցինք կավից ձնեմարդիկներ։ Չնայած նրան ,որ վերջում այն ընկավ մեկ է բարձր տրամադրությունը և ուրախությունը մեզ չլքեցին։ Հետո ըստ դասացուցակի մեզ մոտ պար էր։ Պարի ժամանակ դէ իհարկե պարեցինք։ Հետո եկավ ամենասպասված դասաժամը `թեյախմությունը։ Այդ դասաժամը անցկացրեցինք շատ հավես և ուրախ։ Սկզբում առաջացան խնդիրներ թեյնիկի պահով, քանի որ այն կորել էր ,բայց շուտով այն գտնվեց։ Թեյնիկը տաքացնելուց և աղանդերները ամանների մեջ դնելուց հետո բարձրացանք վերև թեյը լցնելու համար։ Երբ թեյը արդեն պատրաստ էր ,բոլորս նստեցինք սեղանի առաջ և սկսեցինք խաղալ մաֆիա։ Խաղը անցավ շատ հավես և հիասքանչ։ Կարծում եմ այսօր ամենալավ օրերից մեկն էր…