Ահա ավարտվում է ճամբարը… Ավարտվում են շաբաթներ, որոնք մենք շատ սիրեցինք և որոնք մեզ արդեն շատ հարազատ են, շաբաթներ որոնք մենք սկսել և ավարտել ենք միասին ,շաբաթներ որոնց մենք կկարոտենք…
Ահա եկավ այդ օրը, որը պատճառ հանդիասացավ ճամբարի ավարտին։ Տխրելը, իհարկե, տխրում ենք ,բայց չենք մոռանում իրար հետ անցկացրած անմոռանալի պահերը։ Պահերը, որոնք միշտ մեր կողքին են։
Ճամբարը անցկացրեցինք մի հիանալի շրջապատում, առանց որի ես չեմ կարողանում պատկերացնել ճամբարը։
Մեր խմբում շատ և շատ լավ սովորողներ կային , որի համար ես շատ ուրախ եմ։ Շատերին ճանաչել եմ, բայց ոչ այնքան մոտիկից, ինչքան հիմա։
Կցանկանայի անդրադառնալ համարյա թե բոլորին։
Դեռ վաղ ժամանակից ես գիտեի Սվետլանային և Մերիին ,բայց այդքան էլ նրանց հետ ծանոթ չեի։ Չնայած նրան, որ ես գիտեի, որ նրանք շատ լավն են, բայց ճամբարին շատ անգամներ դրա մեջ համոզվեցի։ Նրանք շատ լավ ընկերներ են ,շատ բարի և հոգատար են։
Նաև ճամբարին ավելի մոտիկից ծանոթացա Նարոտի և Ստելլայի հետ։ Ստելլային ես գիտեի, .բայց Նարոտի հետ նոր ծանոթացա ։Նրանք երկուսն էլ շատ լավն են։
Դէ ինչ, անցնենք «բուն թեմային» ` Սամվելը։ Չնայած նրան ,որ Սամվելը մեր դասարանից է ,և ես նրան, դէ, բնականաբար, գիտեմ, բայց ճամբարի ընթացքում նա շատ փոխվեց։ Սամվելը համեմատաբար ավելի բարիացել է, սկսել է ավելի հարգանքով բոլորին վերաբերվել։ Ճիշտն ասած, այն, որ մենք նրան կարողացել ենք համոզել գրել օրվա պատում, դա արդեն մեծ բան է: Ճիշտ է, դեռ թերություններ քիչ թե շատ կան ,բայց հուսով եմ՝ դրանք շուտ կանցնեն։
Դէ ինչ, եկավ ժամանակը այս գրառումը ավարտելու…
Կասեմ միայն միքանի խոսք `Շնորհակալ եմ ընկեր Մարալ, մեզ այսպիսի անմոռանալի, հիասքանչ, տպավորիչ ճամբար պարգևելու համար, հուսով եմ՝ այն կկրկնվի…