Ընթերցում եք Թումանյանի հեքիաթներից որևէ մեկը և առանձնացնում տասը բարբառային բառ ու գրում դրանց բացատրությունները: Բառերի բացատրությունները կարող եք գտնել Հայոց լեզվի բարբառային բառարանում: Եվս տասը բարբառային բառ մտածեք ընտանիքի, ընկերների հետ:
Հեքիաթ՝ «Ոսկու կարասը»
Քու-քո
Տալի-տալիս
Օխտ-յոթ
Հիմի-հիմա
Ղրկած-ուղարկած
Մին-մեկ
Պսակել-ամուսնացնել
Քունը-քոնը
Գարունք-գարուն
Գալի-գալիս
Բառեր Արցախյան բառբառով
Գիդալ-իմանալ
Ճոխտ-զույգ
Մուկլիմանդիլ-սարդոստայն
Շտեղ-որտեղ
Խոխա-երեխա
Հինչ-ինչ
Քիշեր-գիշեր
Աման-ափսե
Խախանդ-հանգիստ
Քինալ-գնալ
. Իսկ դուք Հայաստանի տարբեր մարզերում լինու՞մ եք:
Ամեն ամառ լինում եմ Արցախում ,իսկ մարզերում ճամփհորդությունների ժամանակ:
Նկատու՞մ եք բառապաշարի, հաղորդակցման տարբերությունը:
Այո, դա թեկուզ փոքրինչ տարբերություն է վերջավորությունների, արտասանման և այլի մեջ բայց մեկ է զգացվում է տարբերությունը:
Ի՞նչ եք կարծում՝ բարբառները լեզվին անհրաժե՞շտ են: Ինչու՞:
Իմ կարծիքով բառբառները լեզվի կարևորագույն մասերից մեկն են: Հայոց լեզուն (և ցանկացած լեզուն) առանց ինչոր մարզի բառբառի կարծես կիսատ է:
Ի՞նչ բարբառների եք ծանոթ:
Շատ խորը ծանոթ եմ Արցախյան բառբառին:
Թումանյանը ի՞նր բարբառ է կիրառում իմ ստեղծագործություններում:
Դէ քանի,որ Թումանյանը լոռեցի էր ,կարծում եմ գրում է Լոռվա բառբառով: