Տնային և դասարանական աշխատանք 19.02.2019

Տնային և դասարանական աշխատանք 19.02.2019

. Դասարանում ընթերցել Թումանյանի որևէ ստեղծագործություն և ներկայացնել բլոգում:

Թումանյանի ստեղծագործություններից ընթերցեցի ,, Ոսկու կարասը,, ստեղծագործությունը : Պատմվածքի իմաստը կենտրոնացած է ագահության և արդարության մեջ:Մի հողագործ իր հողատարծքը վարձով է տալիս մի ուրիշին: Հողագործի տարածքում մարդը գտնում է ոսկու կարաս և հողագործին է տալիս: Հողագործն էլ իր հերթին մերժում է առաջարկը և իր արարքը պատճառաբանում հետևյալով.
— Չէ՛, ախպե՛ր, էդ իմը չի,— պատասխանում է հողատերը։— Հողի վարձը դու տվել ես, դու վարում ես, էն հողումն ինչ էլ դուրս գա, քունն է․ ոսկի է դուրս եկել, թող ոսկի չինի, էլի քունն է։ (վերձված է իրական ստեղծագործությունից)

Սկսում են վիճել և որոշում են թագավորի օգնությանը դիմել:Թագավորն էլ ասում է ,եթե իմ թագավորության հողի մեջ եք գտել ապա իմն է: Երբ ոսկու կարասը բացում է մեջը օձ է տեսնում և իսկույն գյուղացիներին խաբկանքի մեջ է մեղադրում: Երբ նրա ծառաներն են գմում բացելու ,նրանց պատասխանը զարմացնում է արքային ՝ նրանք նույնպես ոսկի են տեսել: Թագավորը իր իմաստունների խորհուրի ետևից է գնում և ի պաստասխան լսում է սա.

— Դրա բացատրությունն էս է, թագավո՛ր, եթե չես բարկանալ,— ասում են իմաստունները։— Կարասով ոսկին աղքատ հողագործներին պարգև է ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար։ Երբոր նրանք են գնում, իրենց արդար վարձին են գնում ու միշտ էլ ոսկի են գտնում, իսկ երբոր դու ես գնում, գնում ես ուրիշի բախտը հափշտակես, նրա համար էլ ոսկու տեղ օձ ես գտնում։ (վերձված է իրական ստեղծագործությունից)

Իսկ գյուղացիներն առաջարկում են ամուսնացնել իրենց երեխաներին և ոսկիները նվիրել իրենց:Քյսպիսով թագավորը մնաց իր ագահության ձեռքերում ,իսկ գյուղացիները յոթ օր ,յոթ գիշեր հարսանիք ունեցան:

. Թումանյանի հեքիաթներից առանձնացրու երեքական նախադասություններ՝ բոլոր տեսակներով:

ՊատմողականՁմեռը էս աղքատ հողագործի եզները սատկում են։ ,Կարասը բաց է անում՝ դարձյալ մեջը լիքը օձ։ ,Էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում։

Հարցական— Հը՞, դու արդեն բարկանո՞ւմ ես,— հարցնում է տերը։ ,Էս ի՞նչ հրաշք է, ի՞նչ միտք ունի, չեն հասկանում։ , — Բա ի՞նչ անենք․․․

ՀրամայականԳնա՛,— ասում է,— քանի լուս է, հնձի, որ մութն ընկնի, կգաս։ ,— Ա՛խպեր, ա՛խպեր, հալա մի կանգնի։, — Գնա՛ մի տես, քույրդ ընչի ուշացավ։

Բացականչական— Վա՜յ, Կիկոս ջան, վա՜յ․․․ , –Ի՜նչ փոքրիկ․ նապաստակը մի ծայրից մյուսը չի հասնի , –Ի՜նչ խուլ․ սարում որ պախրեն խոտ պոկի, նա կլսի։

Հիշիր Նախադասությունների տեսակները ըստ հաղորդակցման՝

Պատմողական է կոչվում այն նախադասությունը, որով ինչ-որ բան են պատմում:

Հարցական է կոչվում այն նախադասությունը, որով հարցնում են մի բանի մասին:

Հրամայական է կոչվում այն նախադասությունը, որով հրամայում, խնդրում կամ հանձնարարում են մի բան անել:

Բացականչական է կոչվում այն նախադասությունը, որով ուրախությունը, տխրությունը, ցավն արտահայտում են բացականչությամբ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s