Ենթակա և Ստորոգյալ

Նախադասության մեջ թող միայն ամենակարևոր տեղեկություն հաղորդող բառերը: (համառոտ և ընդարձակ նախադասություններ)

1. Ձյան վրա ես նշմարեցի փոքրիկ սև կետեր:-

2. Էլի նուրբ թափանցիկ ծաղիկներով ներկվել էին դեղձենիները:
3. Մարդու աչքը մի բուռ հողով կկշտանա:

4. Մանուկ օրերից ես մի առանձին սեր ունեմ դեպի ծեր, ալևոր մարդիկ:

5. Նրա գլուխը շարունակ դողում էր հասած արևածաղկի պես:
.

. Ընդգծիր ենթականերն ու ստորոգյալները:

1. Կենսաբանների փորձերից ձանձրացած դելֆինները հացադուլ են հայտարարում:

2. Օձի թույնը բժշկության մեջ շատ արժեքավոր է:

3. Գերմանացի մի կոնստրուկտոր մթության մեջ տեսնող և հաչող արհեստական շուն է պատրաստել:

4. Հնդկաստանի բնակիչները ութ հարյուր լեզվով ու բարբառով են խոսում:

5. Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը:

.Բաց թողած տեղերում դիր տրված ենթականերից մեկը՝ համաձայնեցնելով ստորոգյալի հետ:

1. Մի տան պատուհանից ճրագի սպիտակ —շող— (երևալ)-երևաց:

2. Գարնան արևոտ —օրերն— ինձ (հիշեցնել)-հիշեցրեցին, որ մայիսն է:

3. — Քմին—- (հալածել)-հալածեց մառախուղի թանձր քուլաները:

4. Ճապոնիայում (թողարկվել)-թողարկվեցին ծայրին փոքրիկ լամպ ունեցող —գրիչներ–:

5. —Դելֆինները— բաց ակվարիումից դանդաղ (լողալ)-լողացին դեպի ազատություն:

Քամին, օրեր, դելֆիններ, շող, գրիչներ

. Գտիր համաձայնության սխալները:

• Մի մասը լռում են-է:

• Երեմն ընկերոջ հետ գնացին-գնաց:

• Ընդունվում է-են պատվերներ:

• Ամեն մի զինվոր ու հրամանատար իրենց պարտքը պիտի կատարեն-կատարի:

• Պահանջվում է-են վարորդներ:

. Ընդգծիր ենթակաները, գտիր ենթակայի կետադրության սկզբունքները՝ վերլուծելով օրինակները:

o Արևը մի քանի ամիս հորիզոնում չէր երևում:

o Արևը և լուսինը մի քանի ամիս հորիզոնում չէին երևում:

o Արևը մի քանի ամիս հորիզոնում չէր երևում և խավարի մեջ էր պահում երկիրը:

o Արևը մի քանի ամիս հորիզոնում չէր երևում, և բևեռային գիշերներ էին լինում:

Հետևություն արա:

. Ընդգծիր ենթակաները, ըստ անհրաժեշտության կետադրիր:

• Լճում ձկների տեսակները շատացել են , և կերի պակաս է նկատվում:

• Մեր Երկրին ինչ-որ Աստղակերպ կամ փոքր մոլորակ է ընդհարվել:

Չղջիկը շատ նուրբ լսողություն ունի:

• Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային , և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:

• Ժամանակին հսկաներ են ապրել , և այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:

Դու քաջ ես ,ու անձնվեր և կարդարացնես մեր հույսերը:

• Մեղուներն ու ճանճերը այդ քիմիական միացությունից չափազանց ագրեսիվ են դառնում:

• Աշունը շուկան լցրել է մրգերով և անտառները գույներով:

• Նավի հսկա սուր քիթը ճեղքում էր ջուրը և առաջ սլանում:

• Վագրը ծառի ետևից մռնչաց և անտառը սարսափեց:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s