Տնային առաջադրանք մայրենիից 21/02/19

Նախադասություններում ընդգծիր ենթակաները, դրանց վերագրված հատկանիշները (ստորոգյալները):
• Երկնքում կուտակված թուխպերը ցրվեցին:
Արցախը Մեծ Հայքի նահանգներից տասներորդն էր:
• Ես ձեզանից չեմ պահանջում ոչ զորք, ոչ զենք:
• Երիտասարդի նյարդերն անասելի լարվում էին:
• Քարափների գլխին աճել էր մի մենավոր ընկուզենի:
• Նրա տեսածը անապատային խաբկանք էր:
• Նրա հայրը դու ես:
• Հարևան սենյակում հավաքվեք:
• Ձյան փաթիլները խնձորենու ճերմակ ծաղկաթերթեր են:
• Աղջա հետ զրուցելու ամենահարմար պահը հիմա էր:

Որոշիր՝ նախադասությունը պարզ է, թե բարդ:
Դրսում քամին դադարեց, սկսեց ձյուն տեղալ:
Սրթսրթալով տեղավորվեցինք մի փոքր անձավում:
Երեխաները ծառից խոշոր, բայց խակ սալոր էին քաղել:
Շրջակայքում փայտ չկար, որ խարույկ վառեինք:
Մինչև լույս կդիմանանք ու մեր որսը լուսաբացին կշարունակենք:
Աստծո հրամանով սարերն իրար են մոտեցել, լիճը հասցրել են մինչև երկինք և ազատել վիշապից:
Երեխաների ճիշտ դաստիարակությունն ամեն ընտանիքի առաջնային խնդիրն է:
Ստորոգյալի կետադրությունը:
• Սուրենը վազում է, թռչկոտում է: – Սուրենը վազում է, թռչկոտում:
• Սուրենը վազում է, Արեգը թռչկոտում է: – Սուրենը վազում է, Արեգը՝ թռչկոտում:
• Արևը շողում է, ծաղիկները բուրում են, առվակը քչքչում է, ծառերը բողբոջում են: – Արևը շողում է, ծաղիկները՝ բուրում, առվակը՝ քչքչում, ծառերը՝ բողբոջում:
• Անտառը դատարկվում է ու չորանում: – Անտառը դատարկվում է, ու ծառերը չորանում են:
Կետադրիր, եթե անհրաժեշտ է:
• Շուտով բոլորը հիասթափվեցին , մի խումբ ծաղիկներ նրա դեմ ընբոստացան:
• Իր տեղից իսկույն ելավ ու աթոռ առաջարկեց:
• Համեցեք խնձոր անուշ արեք , օրը շոգ է ծարավ կլինեք:
• Հրավերը շնորհակալությամբ ընդունեցի , և ձիս կանգնեց ծառի տակ:
• Սիսակն ընտանիքից էր բաժանվում Միսակը այգուց:
• Հակոբ ախպոր խնձորենիներն աճում էին ու դրանց հետ աճում էր նաև որդին:
• Զօր ու գիշեր երկինքը ցողում է , և հողը խոնավ է:
• Հայացքը գցել էր մի կետի , ու սիրտը արագ բաբախում էր:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s