Что нужно делать,что бы было как можно равнодушных людей?

Эх, эти равнодушные люди были, есть и будут всегда .Честно то я не знаю что можно делать что бы их не было, ведь это их мысли,их право ,это их жизнь. Нет не подумаете что я их защищаю ,нет наоборот я против того что бы были люди такого рода,ведь они самовлюбленные эгоисты.Как человеку может быть все ровно на нашу планету,на его проблемы?Как?Этот человек сома проблема нашей планеты, которую исправить к сожалению не возможно…

«Սովորականը միշտ անսովոր է…»

Սովորականը միշտ անսովոր է… Իրոք դա ճիշտ է… Արդյոք դուք չեք նկատել,որ այն ինչ մեր համար սովորական է դա էլ նույն անսովորն է,և հակառակը… Մեր համար սովորական կյանքը որով մենք ապրում ենք, այդ սովորական ջուրը որը մենք խմում ենք,դա սովորական չէ `անսովոր է,անսովոր: Հասկանում եմ սկզբից չեք հասկանա թէ ինչ ինկատի ունեմ,բայց կարդացեք,և հույս ունեմ միտքս տեղ կհասնի:Այդ սովորական ջուրը ,որը մենք աամենօր խմում ենք,միթե դա սովորական է,ոչ դա անսովոր է:Նույնիսկ այդ մի բաժակ ջուրը ունի իր գաղտնիքները,իր յուրօրինակությունները,իր առանձնահատկությունները ,որոնք թաքնված են,որոնք տեսնելը մեր համար անհնար է :Միգուցե խնդիրը մեր մեջ է,որ մենք չենք նկատում այդ ամենը,միգուցե խնդիրը մեր տրամադրվածության մեջ է,միգուցե մենք ենք ուզում հերքել այն փաստը,որ սովորականը միշտ անսովոր է…

Միջին դպրոցի յոթ հրաշալիքները

Մեր միջին դպրոցը իրենից ներկայացնում է մի ուրիշ դպրոց, մի ուրիշ աշխարհ…Այդ աշխարհը ունի իր առանձնահատկությունները՝ այլ կերպ ասած հրաշալիքները,որոնց մասին կցանկանաի գրել հետևյալ գրում:

Մեր ուսուցիչները… Նրանք մեր դպրոցի գլխավոր և հիմնական մասն են ՝ դպրոցի ոգին են… Առանց նրանց մեր դպրոցը դպրոց չէ: Հենց նրանք են մեր դպրոցի հպարտությունը և հարստությունը…

Մեր ճամփհորդությունները…Նրանք անկրկնելի և հիասքանչ զգացմունքներ են նվիրում մեզ ,որոնք մենք միշտ հիշելու ենք: Գնում ենք ամենահետաքրքիր վայրերը որոնք ունենում են իրենց յուրահատկությունները և պատմությունը:

Մեր ճամբարները… Ախ թէ իմանայք թէ ինչքան եմ կարոտել մեր ճամբարները… Որ դպրոցում եք տեսել այսպիս մի բան… Ճամբար ,այն էլ դպրոցում: Երբ պատմում եմ ընկերներիս մեր դպրոցի ճամբարի մասին նրանք զարմանում են ՝ այդ ինչպես, դպրոցում ճամբար,անհնար է:Շատ լավ էլ հնարավոր է ,քանզի դա մեր դպրոցն է ,մեր հնարավորությունների և առանձնահատկությունների դպրոցը…

Մեր գրադարանը…Մեր ,,Տիգրան Հայրապետյան,, գրադարանը ունի իր առանձնահատկությունները և յուրահատկությունները: Մեր գրադարանում օրվա ընթացքում այցելում են տասնյակից և նույնիսկ հարյուրից ավել սովորողներ: Մեր գրադարանը հանդիսանում է մեր հարցերի պատասխանների,լավ ժամանակ անցկացնելու վայրը,որը շրջապատված է հիասքանչ շրջապատով:

Մեր մարմարյա սրահը…Արտաքին տեսքից դա մի մեծ մարմարե սրահ է ,բայց իրականում այդ սրահում ամեն առավոտ հավաքվում են սեբաստացիները և սկում տողանը:Այդ սրահը իր մեջ միացնում է հարյուրավոր սովորողների յուրաքանչուր օր:

Մեր բակերը… Մեր դպրոցում բակերը զբաղեցնում են շատ մեծ տարածք,որը լավ է `ընդհանուր միջավայրի և դէ իհարկե մեր համար:Այդ բակերում մենք և ծառեր ենք տնկում,և զարդարում ենք նրանց,և անցկացնում ենք լավ ժամանակ…Այդ բակերը մեր փոքրիկ հարստությունն են,որի նկատմամբ մենք միշտ ուշադիր ենք լինում:

Եվ դէ վերջում էլ հենց մենք: Այո՛ մենք սովորողներս: Չէ որ դպրոցը դպրոց չի առանց չարաճճի,տարօրինակ,տարբերվող,հետաքրքրասեր,անընդհատ խոսացող,դասերից փախնող սովորողների…Չեմ ցանկանում չափազանցնել, բայց կարծում եմ,որ մեր Միջին դպրոցի սիրտը հենց մենք ենք…

Ցանկանում եմ…

Հարցարան

 Կա՞ միտք, որի հետ համաձայն չես: Եթե կա, հիմնավորիր առարկությունդ:

 Լիովին համաձայն եմ ստեղծագործության մտքի հետ,այն ամբողջովին ճշմարիտ է:

Շարունակիր այս շարքը՝ հարազատ մնալով ոճին:

Ցանկանում եմ, որ ինձ սիրես՝ առանց դանակը մեջիս պահելու,

Ցանկանում եմ, որ երգես ,բայց միայն իմ համար,

Ցանկանում եմ,որ ինձ հավատաս՝ առանց ինձ հետեվելու,

Ցանկանում եմ,որ ժպտաս՝ առանց որևէ պատճառի:

Ցանկանում եմ,որ լինես ճշմարտախոս,առանց կեղծումի,

Ցանկանում եմ ,որ լինես երջանիկ՝առանց  ստի,

Ցանկանում եմ,որ ուրախ լինես,առանց լացը պահելու,

Ցանկանում եմ ,որ ամենօր ասես ՝որ սիրում ես ինձ,առանց իմ ասելու…

Ժպտացեք…

Ժպիտներ…Ախ այդ ժպիտները,որոնք երջանկացնում են բոլորիս: Երջանկացնում են և հետո էլ առաջացնում նորանոր ժպիտներ մյուսների դեմքերին…Արդյունքում առաջանում են ժպիտներ,որոնց անհնար է անտեսել: Ժպիտները լինում են տարբեր՝ երջանկության, զարմանքի, հանգստության, կարոտի… Այդ բոլոր ժպիտներն էլ ունենում են իրենց բուն իմաստը,իրենց ասելիքը,որը կարող է լինել խորը-խորը թաքցրած,բայց մեկ է կգտնվի մեկը,ով կհասկանա քո ժպիտը… Ասում են ՝ մարդիկ ժպտում են միայն այն ժամանակ երբ ուրախ են:Ժպիտը կարող է ամենաանսպասելի պահին հայտնվել: Ժպտալով մենք երջանկացնում ենք բոլորին…Թեկուզ պահը տխուր լինի ,մեկ է ժպտացե՛ք: Ճիշտ է Ժպիտի օգնությամբ չես կարող քո բոլոր զգացմունքները դարձնել դրական,բայց ժպտալով դու մոռանում ես բացասական զգացմունքները… Մոռանում ես ամենինչ ու ժպտում…Ժպտում մինչև զգացմունքներիդ վերջ… ժպտում ու ժպտում… Ժպտացեք ամենօր,ամենտեղ,գիշեր է թե ցերեկ ,կապ չունի…Կարևորը ժպտացեք…

7.1 դասարան. Կրթական ինքնավարություն

Առաջին դասի թեման է՝ Եվրոպական մայրամուտ

Հարցեր սովորողներին.

Առաջին խումբ ։

1. Հաստատեք կամ հերքեք այն միտքը ,որ պետք էր պարտադիր ընդունել Դասային միապետությունը։

2. Պատմեք ավատատիրության մասին և թվարկեք ավատատիրության անկման պատճառները ։

3. Համեմատեք Անգլիական և Ֆրանսիական ապստաբությունները

Երկրորդ խումբ ։

1. Թվարկեք ավատատիրության անկման դրական և բացասական կողմերը ։

2. Պատմեք դասային միապետության մասին։

3. Ինչպես ավարտվեցին Ֆրանսիական և Անգլիական ապստամբությունները

Երրորդ խումբ ։

1. Սահմանեք մանուֆակտուրա և համքարային կանոնադրություն հասկացությունները :

2. Դասային միապետության կառավարումը ինչով էր ուղեկցվում??

3. Պատմեք Անգլիական և Ֆրանսիական ապստամբությունների մասին :

Աղբյուր՝ Համաշխարհային պատմություն- Էջ 73-76

Հավելյալ աղբյուրներ՝

https://hy.wikipedia.org/wiki/%D4%BA%D5%A1%D5%AF%D5%A5%D6%80%D5%AB%D5%A1— Ժակերիա

https://youtu.be/XzIgpyZMXDE— Ժակերիա թարգմանություն

https://books.google.am/books/about/The_Decline_of_the_West.html?id=jYjYLoGSsQgC&printsec=frontcover&source=kp_read_button&redir_esc=y— Եվրոպական մայրամուտ՝ թարգմանություն

https://youtu.be/CGvwTo26iog— Watt Tyler՝ թարգմանություն

Քայլերթ տիար Բլեյանի հետ

Մարտի 14-ին ունեցանք Տիարի հետ քննարկում, բայց նախքան քննարկումը սկսելը ունեցանք հեծանվաերդ :

Սկզբում ,,Միջին դպրոց,,-ի հեծանվային ակումբից վերցրեցինք հեծանիվներ և ընկեր Վարդուհու հետ ուղևորվեցինք դեպի մեդիա-կենտրոն: Արդեն այդտեղ տեսանք պարոն Բլեյանին: Ուղևորվեցինք դեպի Քոլեջ,Նոր-դպրոց,Գեղարվես… Ճանապարհները որոնցով շարժվում էինք շատ հետաքրքիր էին և անսովոր ,բայց նրանք մեկ տեղ միացնում են իրար մեր դպրոցներից միքանիսը,որը շատ լավ է: Վերադառնառնալով Միջին-դպրոց որոշեցինք ուղևորվել դեպի Դպրոց պարտեզ,հետո էլ ՝ ագարակ: Ճանապարհին արդեն իսկ տիարը մեզ տվեց քննարկման թեմաներ ,ինչ անել ՝ կտրված ծառերի ճյուղերի հետ,դաշտի հետ:Առաջարկում եմ կտրված ճյուղերը ուղարկել վերամշակման և ստացված փայտից կառուցել դպրոցի համար կահույք :Դաշտի խնդրին կտայի այսպի լուծում ՝ բացել նոր ընտրություն կամ ֆիզկուլտուրա առարկաների մի նոր ճյուղ՝ մեծ թենիս:Հասնելով ագարակ նստեցինք և սկսեցինք քննարկումը: Քննարկեցինք քննությունները,մարդու ինքնագնահատականը և այլն…

Շատ ուրախ եմ,որ ունեցա հնարավորություն մասնակցելայս քննարկմանը:

,,Սովորող-սովորեցնող,, նախագիծ

Մարտի 13-ին, մենք` 8-3 դասարանի սովորողներ Իլոնա Սահակյանը, Աստղիկ Ավագայանը և Նանե Վարդումյանը իրագործելու ենք “Սովորող-սովորեցնող” նախագիծը պատմություն առարկայից: Ներակայացնելու ենք “Եվրոպական մայրամուտ” թեման 7-1 դասարանի սովորողներին:

Առաջին դասի նպատակը լինելու է դասը սովորեցնելը` գործածելով տարբեր միջոցներ: Սկզբում մոտիվացնելու ենք երեխաներին, որպեսզի ուշի-ուշով լսեն և ընկալեն թեման: Այնուհետև ընթացքում ունենալու ենք ակտիվ հարցադրումներ, որոնք կամրապնդեն սովորողների պատմելու ընթացքում ստացած տեղեկությունները: Իսկ հաջորդ դասը արդեն կանցկացվի մրցույթային կերպով, որի մասին կգրեմ մյուս պատումում: