. Համացանցում որոնի՛ր, գտի՛ր Վահան Տերյանի ժողովածուները: Կարդա՛ դրանք: Առաձնացրու՛ քեզ դուր եկած բանաստեղծությունները, դրանցից երկուսը փորձիր վերլուծել:
Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։
Կարծում եմ հետևյալ բանաստեղծությունը գրելիս, Տերյանը եղել է սիրահարված : Նա նկարագրում է ինչ-որ աղջկա աչքեր և այն նա սովորական չի նկարագրում: Նկարագրության մեջ նա իր հոգին է կարծես ներդրել: Կասեմ այն ,որ այդ աղջկա աչքերը իրոք հիասքանչ են եղել, քանզի նրանք գերել են Վահան Տերյանին, և նա գրել է բանադտեղծուփյուն այդ խորհրդավոր աչքերի մասին…
Ես կըգամ, երբ դու մենակ կըմնաս
Տրտում իրիկվա ըստվերների տակ,
Երբ դու կըթաղես տենչերըդ խորտակ.
Եվ վհատությամբ երբ կըհեռանաս…
Ես կըգամ, որպես մոռացված մի երգ,
Հյուսված աղոթքից, սիրուց ու ծաղկից.
Քո մեռած սրտում կըլինի թախիծ,
Ես կըկանչեմ քեզ դեպի այլ եզերք։
Ես կըգամ, երբ դու կըլինես տրտում,
Երբ երազներըդ հավետ կըմեռնեն,
Ձեռքըդ կըբռնեմ, ցավըդ կըմբռնեմ,
Կըվառեմ ուրիշ լույսեր քո հոգում…
Արդեն որերորդ անգամ է ,ինչ համոզվում եմ, որ Տերյանը իր բոլոր ստեղծագործություններին նվիրվում է ամբողջությամբ: Տվյալ բանաստեղծությունը էլի վերաբերվում է մի կնոջ, ում կողքին նա կլինի երբ նա մենակ մնա: Այսինքն բանաստեղծը պատրաստ էր այդ կնոջ հետ լիներ երբ բոլորը նույնիսկ նրանից աչք թեքեին, հիասթափվեին: Տերյանը պատրաստ էր օգնել այդ կնոջը նույնիսկ դժվար պահերին: Չգիտեմ ինչու բայց կարծում եմ ,որ այդ կնոջ վրա ում գրվել բանաստեղծությունը սիրահարված էր Տերյանը ,իսկ այդ աղջիկը անընդհատ դժվարությունների մեջ էր ընկնում …