Տնային առաջադրանք մայրենիից 04/03/19

Տնային աշխատանք 4.03.2019

Կարդա՛ նշված երկու ստեղծագործությունները: Պատրաստվի՛ր կլոր սեղան-քննարկման:
Ստեղծագործություն առաջին
ստեղծագործություն երկրորդ

Բլոգում վերլուծի՛ր դրանք: Անպայման զուգահեռ տար երկու ստեղծագործությունների ասելիքների միջև՝ արդյոք կա՞ր նմանություն, գործերն իրար

Կարդալով առաջին և երկրորդ ստեղծագործությունները կարող եմ ասել ,որ երկուսն էլ մարդու էության մասին են,մարդու տեսակի: Այդ երկու ստեղծագործությունները իրար այդքան էլ նման չեն ,բայց բուն իմաստը՝ այն ,որ մարդ էակը պետք է փոխվի, փոխվի դեպի լավը դա երկուսի մեջ էլ կա: Ճիշտն ասած առաջին ստեղծագործությունը իմ կսրծիքով ավռլի խորիմաստ է,քանզի այն հասկանալու համար դու պետք է մտածես, իսկ երկրորդի իմաստը արդեն բացատրվում է:

Առաջին ստեղծագործության մեջ մի մարդ փորձում էր կարևորագույն հարցերի պատասխանները գտնել, բայց իր երեխան եկավ իր սենյակ և սկսեց խանգարել նրան: Մարդը հասկանալով ,որ երեխան չի գնա վերցրեց ամսագիրը,որտեղ պատկերված էր Երկիր մոլորակը: Նա բաժանեց մոլորակը տարբեր մասերի և տվեց,որպեսզի երեխան այն հավաքի: Ժամանակ անց այն պատրաստ էր, ծնողը զարմացած էր՝ ախր եթե երեխան չգիտի թե ինչ տեսք ունի Երկիրը,ինչե՞ս նա այն հավաքեց: Այդ հարցը նա տվեց երեխային: Երեխան պատասխանեց,որ պատկերի հետևի էջում պատկերված էր մարդ, նա վերականգնելով մարդուն նաև վերականգնեց նաև Երկիրը…

Իսկ երկրորդ պատմությունը Օմարի և իր թշնամու մասին է,ովքեր մոտ 30 տարի է ինչ կռվում են :Եկար պայքարից հետո հանկարծ եկավ պահ որի ժամանակ Օմարը կարող էր սպանել իր թշնամուն (այդ պահին թշնամին գետնին պարկած էր):Հանկարծ երբ Օմարը պատրաստ էր թրով խոցել թշնամու սիրտը ,թշնամին թքեց նրա երեսին… Եվ այդ պահին Օմարը կանգ առավ:Թշնամին զարմացավ և հարցրեց թե ինչ է եղել: Որպես պատասխան լսեց այն,որ նա 30 տարի է ինչ ինքն իրեն խոստացել էր,որ առանց ներքին զայրույթի է կռվելու: Իսկ երբ թշնամին թքեց նրա երեսին նա իսկույն զայրացավ նրա վրա, հասկանալով դա նա կանգ առավ: Օմարը առաջարկեց թշնամուն կռիվը վերսկսել,բայց թշնամին փոխվել էր և կռիվը չշարունսկվեց: Օրեր անց թշնամին եկել էր Օմարի մոտ և աղաչում էր նրան իր աշակերտը դարձնել: Բայց նա հրաժարվեց առաջարկից…