Գտնել հատկացուցիչները:
• Այստեղ որոնում էր ուտելիքի մնացորդներ, որ վագոնների լուսամուտներից շպրտում էին գրեթե բոլոր ուղևորները:
• Մարդկանց ամենամեծ հավաքատեղին է շուկան:
• Այստեղից չեն վռնդվում քաղաքի անօթևան շները:
• Շուկայի դատարկ հրապարակում մարդիկ հայտնվեցին:
• Կաղ Վասոն բացեց խորտկարանի դուռը:
• Սրա մի ոտքը մյուսից կարճ է:
• Վասոյի հայրը իբր դաժան մարդ է եղել և երբ իմացել է տղայի արատի մասին, վճռել է խեղդել:
Բոլոր գոյականներին ավելացնել հատկացուցիչներ:
•Լճի ձկները լույսի պատճառով շատ խորն էին իջել:
• Անուշի պապը սիրով կարդում էր գեղարվեստական բանաստեղծությունները:
•Քաղաքի երեկոները շատ խաղաղ էին լուսավորված փողոցում:
• Վան Գոգի պատկերասրահում ցուցադրված էին նկարները:
• Հայաստանի զինվորները շատ արագ էին կատարում հրամանները:
Հատկացուցիչ դերանունները փոխարինիր համապատասխան հոդերով (ս,դ):
• Քո ընկերը(դ) մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
• Իմ որսն(ս) իր ոտքով եկավ:
• Քո սիրտը(դ) քա՛ր է, քա՛ր:
• Իմ շուրջը(ս) ոչինչ չեմ նկատում:
• Կիրակի օրը քո ծնողների(դ) հետ խոսիր:
Հատկացուցիչի կետադրությունը:
Հատկացուցչի և հատկացյալի միջև հաճախ ընկնում է գոյական կամ դերանուն պարունակող որոշիչ բառակապակցություն կամ դերբայական դարձված: Այս դեպքերում հատկացուցչի վրա դրվում է բութ:
Օր.՝ Թռչունների երամը չվեց հարավ: – Թռչունների՝ ամպերի մեջ սավառնող երամը չվեց հարավ:
Կետադրիր.
1. Արթուրի՝ ներկաներին ուղղված ողջույնը աննկատ մնաց:
2. Բազեի՝ որսորդի զարկից թուլացած մարմինն ընկավ լիճը:
3. Յուրաքանչյուրի ՝ինձ ուղղված խոսքը խոցում էր սիրտս:
4. Առագաստանավի՝ անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում մի հետաքրքիր փաստ կա:
5. Արեգակի՝ ընդամենը մի քանի րոպե տևող խավարումը սարսափ առաջացրեց մարդկանց մեջ:
Որոշիչի կետադրություն (թեմայի կրկնություն):
• Կերպարանքը փաթաթված՝ սև թիկնոցով, առանց դուռը բախելու ներս մտավ:
• Ապարանքի շուրջբոլորը՝ քարե , հաստաբեստ պարիսպ էր աշտարակներով ու երկաթյա դռներով ,որոնք զարդարված էին ոսկեձույլ արձանիկներով: