Բացահայտիչ

• Տրված նախադասություններում գտիր որոշիչը, դարձրու բուն բացահայտիչ:

Մի օր նրա դուռը թակեց նախկին ծովագնաց էդմունդ Հալեյը:
Մի օր նրա դուռը թակեց էդմունդ Հալեյը՝ նախկին ծովագնացը:

Մի օր նա փողոցում տեսավ նախկին ծովագնաց էդմունդ Հալեյին:
Մի օր նա փողոցում տեսավ էդմունդ Հալեյին՝ նախկին ծովագնացին:

Նա անընդհատ խուսափում էր նախկին ծովագնաց էդմունդ Հալեյից:
Նա անընդհատ խուսափում էր էդմունդ Հալեյից՝ նախկին ծովագնացից:

Բոլորը զարմանում էին նախկին ծովագնաց էդմունդ Հալեյի տոկունության վրա:
Բոլորը զարմանում էին նախկին ծովագնացի՝ էդմունդ Հալեյի տոկունության վրա:

Երիտասարդ նավաստին հպարտանում էր նախկին ծովագնաց էդմունդ Հալեյով:
Երիտասարդ նավաստին հպարտանում էր էդմունդ Հալեյով՝ նախկին ծովագնացով :

• Հարցական դերանունները փոխարինիր բուն բացահայտիչով:
Միքայելը` ո՞վ-եղբայրս, երեկ մեր տանն էր:
Տանտիրուհուց`ումի՞ց-Միսս Էլիզայից, հեռագիր էր ստացել:
Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` ինչի՞-փոքրիկ կատվի գալու երևալուն:
Մայրը որդուց` ումի՞ց-իր փոքրիկ զինվորից, արդեն երկար ժամանակ լուր չուներ:
Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` ո՞ւմ-Նարեկին:
Հրազդանը` ի՞lնչը-աղտոտված գետը, Երևանով է անցնում:

Կետադրիր.
Խմբի մեջ էր պատանի Հուսիկը՝ Նվարդի սիրելին:
Վտակի ափին ,ուռենու տակ նստել էր Լիլիթը:
Վարդանի այրին՝ տիկին Զարուհին ,իր զավակների հետ բերդում էր:
Որպես քաղաք՝ Դվինն ուներ շատ գեղեցկություններ և ակնապարար տեսարաններ:

,,Ես իմ անուշ հայաստանի,, վերլուծություն

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:

Ուր էլ լինեմ – չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր,
Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,
Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում:

Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիչ հեքիաթ չկա,
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,
Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում:

Ախ այս հայրենասիրական բանաստեղծությունը… Այս բանաստեղծությունը մտել է շատ մարդկանց սրտեր և դեռ այնտեղ է :Շատերը այս բանաստեղծությունը համարում են հայոց հիմնը ,և ճիշտն ասած ես նրանց հետ համամիտ եմ: Հետևյալ բանաստեղծությունով Չարենցը իր սերը,իր զգացմունքները ցույց է տալիս իր հայրենի հողի հանդեպ ՝ ցուցադրելով հայոց գեղեցկությունը :