• Տրված նախադասություններում գտիր որոշիչը, դարձրու բուն բացահայտիչ:
Մի օր նրա դուռը թակեց նախկին ծովագնաց էդմունդ Հալեյը:
Մի օր նրա դուռը թակեց էդմունդ Հալեյը՝ նախկին ծովագնացը:
Մի օր նա փողոցում տեսավ նախկին ծովագնաց էդմունդ Հալեյին:
Մի օր նա փողոցում տեսավ էդմունդ Հալեյին՝ նախկին ծովագնացին:
Նա անընդհատ խուսափում էր նախկին ծովագնաց էդմունդ Հալեյից:
Նա անընդհատ խուսափում էր էդմունդ Հալեյից՝ նախկին ծովագնացից:
Բոլորը զարմանում էին նախկին ծովագնաց էդմունդ Հալեյի տոկունության վրա:
Բոլորը զարմանում էին նախկին ծովագնացի՝ էդմունդ Հալեյի տոկունության վրա:
Երիտասարդ նավաստին հպարտանում էր նախկին ծովագնաց էդմունդ Հալեյով:
Երիտասարդ նավաստին հպարտանում էր էդմունդ Հալեյով՝ նախկին ծովագնացով :
• Հարցական դերանունները փոխարինիր բուն բացահայտիչով:
Միքայելը` ո՞վ-եղբայրս, երեկ մեր տանն էր:
Տանտիրուհուց`ումի՞ց-Միսս Էլիզայից, հեռագիր էր ստացել:
Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` ինչի՞-փոքրիկ կատվի գալու երևալուն:
Մայրը որդուց` ումի՞ց-իր փոքրիկ զինվորից, արդեն երկար ժամանակ լուր չուներ:
Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` ո՞ւմ-Նարեկին:
Հրազդանը` ի՞lնչը-աղտոտված գետը, Երևանով է անցնում:
Կետադրիր.
Խմբի մեջ էր պատանի Հուսիկը՝ Նվարդի սիրելին:
Վտակի ափին ,ուռենու տակ նստել էր Լիլիթը:
Վարդանի այրին՝ տիկին Զարուհին ,իր զավակների հետ բերդում էր:
Որպես քաղաք՝ Դվինն ուներ շատ գեղեցկություններ և ակնապարար տեսարաններ: