Մարտի 13-ին, մենք` 8-3 դասարանի սովորողներ Իլոնա Սահակյանը, Աստղիկ Ավագայանը և Նանե Վարդումյանը իրագործելու ենք “Սովորող-սովորեցնող” նախագիծը պատմություն առարկայից: Ներակայացնելու ենք “Եվրոպական մայրամուտ” թեման 7-1 դասարանի սովորողներին:
Առաջին դասի նպատակը լինելու է դասը սովորեցնելը` գործածելով տարբեր միջոցներ: Սկզբում մոտիվացնելու ենք երեխաներին, որպեսզի ուշի-ուշով լսեն և ընկալեն թեման: Այնուհետև ընթացքում ունենալու ենք ակտիվ հարցադրումներ, որոնք կամրապնդեն սովորողների պատմելու ընթացքում ստացած տեղեկությունները: Իսկ հաջորդ դասը արդեն կանցկացվի մրցույթային կերպով, որի մասին կգրեմ մյուս պատումում: