Մարտի 14-ին ունեցանք Տիարի հետ քննարկում, բայց նախքան քննարկումը սկսելը ունեցանք հեծանվաերդ :
Սկզբում ,,Միջին դպրոց,,-ի հեծանվային ակումբից վերցրեցինք հեծանիվներ և ընկեր Վարդուհու հետ ուղևորվեցինք դեպի մեդիա-կենտրոն: Արդեն այդտեղ տեսանք պարոն Բլեյանին: Ուղևորվեցինք դեպի Քոլեջ,Նոր-դպրոց,Գեղարվես… Ճանապարհները որոնցով շարժվում էինք շատ հետաքրքիր էին և անսովոր ,բայց նրանք մեկ տեղ միացնում են իրար մեր դպրոցներից միքանիսը,որը շատ լավ է: Վերադառնառնալով Միջին-դպրոց որոշեցինք ուղևորվել դեպի Դպրոց պարտեզ,հետո էլ ՝ ագարակ: Ճանապարհին արդեն իսկ տիարը մեզ տվեց քննարկման թեմաներ ,ինչ անել ՝ կտրված ծառերի ճյուղերի հետ,դաշտի հետ:Առաջարկում եմ կտրված ճյուղերը ուղարկել վերամշակման և ստացված փայտից կառուցել դպրոցի համար կահույք :Դաշտի խնդրին կտայի այսպի լուծում ՝ բացել նոր ընտրություն կամ ֆիզկուլտուրա առարկաների մի նոր ճյուղ՝ մեծ թենիս:Հասնելով ագարակ նստեցինք և սկսեցինք քննարկումը: Քննարկեցինք քննությունները,մարդու ինքնագնահատականը և այլն…
Շատ ուրախ եմ,որ ունեցա հնարավորություն մասնակցելայս քննարկմանը: