Что нужно делать,что бы было как можно равнодушных людей?

Эх, эти равнодушные люди были, есть и будут всегда .Честно то я не знаю что можно делать что бы их не было, ведь это их мысли,их право ,это их жизнь. Нет не подумаете что я их защищаю ,нет наоборот я против того что бы были люди такого рода,ведь они самовлюбленные эгоисты.Как человеку может быть все ровно на нашу планету,на его проблемы?Как?Этот человек сома проблема нашей планеты, которую исправить к сожалению не возможно…

«Սովորականը միշտ անսովոր է…»

Սովորականը միշտ անսովոր է… Իրոք դա ճիշտ է… Արդյոք դուք չեք նկատել,որ այն ինչ մեր համար սովորական է դա էլ նույն անսովորն է,և հակառակը… Մեր համար սովորական կյանքը որով մենք ապրում ենք, այդ սովորական ջուրը որը մենք խմում ենք,դա սովորական չէ `անսովոր է,անսովոր: Հասկանում եմ սկզբից չեք հասկանա թէ ինչ ինկատի ունեմ,բայց կարդացեք,և հույս ունեմ միտքս տեղ կհասնի:Այդ սովորական ջուրը ,որը մենք աամենօր խմում ենք,միթե դա սովորական է,ոչ դա անսովոր է:Նույնիսկ այդ մի բաժակ ջուրը ունի իր գաղտնիքները,իր յուրօրինակությունները,իր առանձնահատկությունները ,որոնք թաքնված են,որոնք տեսնելը մեր համար անհնար է :Միգուցե խնդիրը մեր մեջ է,որ մենք չենք նկատում այդ ամենը,միգուցե խնդիրը մեր տրամադրվածության մեջ է,միգուցե մենք ենք ուզում հերքել այն փաստը,որ սովորականը միշտ անսովոր է…

Միջին դպրոցի յոթ հրաշալիքները

Մեր միջին դպրոցը իրենից ներկայացնում է մի ուրիշ դպրոց, մի ուրիշ աշխարհ…Այդ աշխարհը ունի իր առանձնահատկությունները՝ այլ կերպ ասած հրաշալիքները,որոնց մասին կցանկանաի գրել հետևյալ գրում:

Մեր ուսուցիչները… Նրանք մեր դպրոցի գլխավոր և հիմնական մասն են ՝ դպրոցի ոգին են… Առանց նրանց մեր դպրոցը դպրոց չէ: Հենց նրանք են մեր դպրոցի հպարտությունը և հարստությունը…

Մեր ճամփհորդությունները…Նրանք անկրկնելի և հիասքանչ զգացմունքներ են նվիրում մեզ ,որոնք մենք միշտ հիշելու ենք: Գնում ենք ամենահետաքրքիր վայրերը որոնք ունենում են իրենց յուրահատկությունները և պատմությունը:

Մեր ճամբարները… Ախ թէ իմանայք թէ ինչքան եմ կարոտել մեր ճամբարները… Որ դպրոցում եք տեսել այսպիս մի բան… Ճամբար ,այն էլ դպրոցում: Երբ պատմում եմ ընկերներիս մեր դպրոցի ճամբարի մասին նրանք զարմանում են ՝ այդ ինչպես, դպրոցում ճամբար,անհնար է:Շատ լավ էլ հնարավոր է ,քանզի դա մեր դպրոցն է ,մեր հնարավորությունների և առանձնահատկությունների դպրոցը…

Մեր գրադարանը…Մեր ,,Տիգրան Հայրապետյան,, գրադարանը ունի իր առանձնահատկությունները և յուրահատկությունները: Մեր գրադարանում օրվա ընթացքում այցելում են տասնյակից և նույնիսկ հարյուրից ավել սովորողներ: Մեր գրադարանը հանդիսանում է մեր հարցերի պատասխանների,լավ ժամանակ անցկացնելու վայրը,որը շրջապատված է հիասքանչ շրջապատով:

Մեր մարմարյա սրահը…Արտաքին տեսքից դա մի մեծ մարմարե սրահ է ,բայց իրականում այդ սրահում ամեն առավոտ հավաքվում են սեբաստացիները և սկում տողանը:Այդ սրահը իր մեջ միացնում է հարյուրավոր սովորողների յուրաքանչուր օր:

Մեր բակերը… Մեր դպրոցում բակերը զբաղեցնում են շատ մեծ տարածք,որը լավ է `ընդհանուր միջավայրի և դէ իհարկե մեր համար:Այդ բակերում մենք և ծառեր ենք տնկում,և զարդարում ենք նրանց,և անցկացնում ենք լավ ժամանակ…Այդ բակերը մեր փոքրիկ հարստությունն են,որի նկատմամբ մենք միշտ ուշադիր ենք լինում:

Եվ դէ վերջում էլ հենց մենք: Այո՛ մենք սովորողներս: Չէ որ դպրոցը դպրոց չի առանց չարաճճի,տարօրինակ,տարբերվող,հետաքրքրասեր,անընդհատ խոսացող,դասերից փախնող սովորողների…Չեմ ցանկանում չափազանցնել, բայց կարծում եմ,որ մեր Միջին դպրոցի սիրտը հենց մենք ենք…