Միջին դպրոցի յոթ հրաշալիքները

Մեր միջին դպրոցը իրենից ներկայացնում է մի ուրիշ դպրոց, մի ուրիշ աշխարհ…Այդ աշխարհը ունի իր առանձնահատկությունները՝ այլ կերպ ասած հրաշալիքները,որոնց մասին կցանկանաի գրել հետևյալ գրում:

Մեր ուսուցիչները… Նրանք մեր դպրոցի գլխավոր և հիմնական մասն են ՝ դպրոցի ոգին են… Առանց նրանց մեր դպրոցը դպրոց չէ: Հենց նրանք են մեր դպրոցի հպարտությունը և հարստությունը…

Մեր ճամփհորդությունները…Նրանք անկրկնելի և հիասքանչ զգացմունքներ են նվիրում մեզ ,որոնք մենք միշտ հիշելու ենք: Գնում ենք ամենահետաքրքիր վայրերը որոնք ունենում են իրենց յուրահատկությունները և պատմությունը:

Մեր ճամբարները… Ախ թէ իմանայք թէ ինչքան եմ կարոտել մեր ճամբարները… Որ դպրոցում եք տեսել այսպիս մի բան… Ճամբար ,այն էլ դպրոցում: Երբ պատմում եմ ընկերներիս մեր դպրոցի ճամբարի մասին նրանք զարմանում են ՝ այդ ինչպես, դպրոցում ճամբար,անհնար է:Շատ լավ էլ հնարավոր է ,քանզի դա մեր դպրոցն է ,մեր հնարավորությունների և առանձնահատկությունների դպրոցը…

Մեր գրադարանը…Մեր ,,Տիգրան Հայրապետյան,, գրադարանը ունի իր առանձնահատկությունները և յուրահատկությունները: Մեր գրադարանում օրվա ընթացքում այցելում են տասնյակից և նույնիսկ հարյուրից ավել սովորողներ: Մեր գրադարանը հանդիսանում է մեր հարցերի պատասխանների,լավ ժամանակ անցկացնելու վայրը,որը շրջապատված է հիասքանչ շրջապատով:

Մեր մարմարյա սրահը…Արտաքին տեսքից դա մի մեծ մարմարե սրահ է ,բայց իրականում այդ սրահում ամեն առավոտ հավաքվում են սեբաստացիները և սկում տողանը:Այդ սրահը իր մեջ միացնում է հարյուրավոր սովորողների յուրաքանչուր օր:

Մեր բակերը… Մեր դպրոցում բակերը զբաղեցնում են շատ մեծ տարածք,որը լավ է `ընդհանուր միջավայրի և դէ իհարկե մեր համար:Այդ բակերում մենք և ծառեր ենք տնկում,և զարդարում ենք նրանց,և անցկացնում ենք լավ ժամանակ…Այդ բակերը մեր փոքրիկ հարստությունն են,որի նկատմամբ մենք միշտ ուշադիր ենք լինում:

Եվ դէ վերջում էլ հենց մենք: Այո՛ մենք սովորողներս: Չէ որ դպրոցը դպրոց չի առանց չարաճճի,տարօրինակ,տարբերվող,հետաքրքրասեր,անընդհատ խոսացող,դասերից փախնող սովորողների…Չեմ ցանկանում չափազանցնել, բայց կարծում եմ,որ մեր Միջին դպրոցի սիրտը հենց մենք ենք…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s