Բացահայտիչ

• Տրված նախադասություններում գտիր որոշիչը, դարձրու բուն բացահայտիչ:

Մի օր նրա դուռը թակեց նախկին ծովագնաց էդմունդ Հալեյը:
Մի օր նրա դուռը թակեց էդմունդ Հալեյը՝ նախկին ծովագնացը:

Մի օր նա փողոցում տեսավ նախկին ծովագնաց էդմունդ Հալեյին:
Մի օր նա փողոցում տեսավ էդմունդ Հալեյին՝ նախկին ծովագնացին:

Նա անընդհատ խուսափում էր նախկին ծովագնաց էդմունդ Հալեյից:
Նա անընդհատ խուսափում էր էդմունդ Հալեյից՝ նախկին ծովագնացից:

Բոլորը զարմանում էին նախկին ծովագնաց էդմունդ Հալեյի տոկունության վրա:
Բոլորը զարմանում էին նախկին ծովագնացի՝ էդմունդ Հալեյի տոկունության վրա:

Երիտասարդ նավաստին հպարտանում էր նախկին ծովագնաց էդմունդ Հալեյով:
Երիտասարդ նավաստին հպարտանում էր էդմունդ Հալեյով՝ նախկին ծովագնացով :

• Հարցական դերանունները փոխարինիր բուն բացահայտիչով:
Միքայելը` ո՞վ-եղբայրս, երեկ մեր տանն էր:
Տանտիրուհուց`ումի՞ց-Միսս Էլիզայից, հեռագիր էր ստացել:
Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` ինչի՞-փոքրիկ կատվի գալու երևալուն:
Մայրը որդուց` ումի՞ց-իր փոքրիկ զինվորից, արդեն երկար ժամանակ լուր չուներ:
Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` ո՞ւմ-Նարեկին:
Հրազդանը` ի՞lնչը-աղտոտված գետը, Երևանով է անցնում:

Կետադրիր.
Խմբի մեջ էր պատանի Հուսիկը՝ Նվարդի սիրելին:
Վտակի ափին ,ուռենու տակ նստել էր Լիլիթը:
Վարդանի այրին՝ տիկին Զարուհին ,իր զավակների հետ բերդում էր:
Որպես քաղաք՝ Դվինն ուներ շատ գեղեցկություններ և ակնապարար տեսարաններ:

,,Ես իմ անուշ հայաստանի,, վերլուծություն

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:

Ուր էլ լինեմ – չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր,
Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,
Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում:

Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիչ հեքիաթ չկա,
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,
Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում:

Ախ այս հայրենասիրական բանաստեղծությունը… Այս բանաստեղծությունը մտել է շատ մարդկանց սրտեր և դեռ այնտեղ է :Շատերը այս բանաստեղծությունը համարում են հայոց հիմնը ,և ճիշտն ասած ես նրանց հետ համամիտ եմ: Հետևյալ բանաստեղծությունով Չարենցը իր սերը,իր զգացմունքները ցույց է տալիս իր հայրենի հողի հանդեպ ՝ ցուցադրելով հայոց գեղեցկությունը :

Տնային առաջադրանք մայրենիից 06/03/19

Գտի՛ր հատկացուցիչները և կետադրի՛ր:

.Ուր գնում էր, լսում էր հայրենիքի՝ հոգի կեղեքող հեծեծանքները և շղթաների ահ ներշնչող շառաչյունը:

. Թռչունը կտուցով ծակեց ծառի՝ հարյուրամյակների ընթացքում կաշտացած կեղևը՝ նրա տակ միջատներ գտնելու հույսով:

. Գյուղացիները գտնում են Շաքրոյի՝ թշնամիների կողմից խոշտանգված մարմինը:

. Չէի կարողանում մոռանալ օրիորդի ՝ամոթից շիկնած դեմքը, գեղեցիկ շարժուձևը:

. Հակոբ վարդապետը ամեն առավոտ մաքրում էր իր խցի՝ քարերով սալարկված հատակը, ապա ձեռնամուխ լինում եկեղեցու իրեն վերաբերող առօրյա գործերին:

. Բազմության՝ հետաքրքրությունից վառվող աչքերում երևաց զարմանքի արտահայտությունը:

. Եվս տասը տրոհվող հատկացուցիչ ունեցող նախադասություն հորինի՛ր ինքդ:

  • Քաղաքի՝ աննման,հանգիստ երեկոները հիացրել էին զբոսաշրջիկներին:
  • Վան Գոգի ՝ աննման և գեղեցիկ նկարները գտնվում են թանգարանում:
  • Կարինեի՝ առհանարական պահվածքը աններելի էր:
  • Ծովի՝ ջղայն,մռայլ շնաձկները թաքնվել են ,և սպասում են իրենց զոհին:
  • Բանակի՝ հպարտ,ինքնավստահ զինվորները վերադարձան տուն:
  • Արցախի՝ հիասքանչ բնությունը աննման գեղեցկություն է:
  • Նարեկի՝ մանկության նկարները երկար տարիներ է պահվում է տանը:
  • Լուսնի՝ վրա գտնվող տիեզերանավերը ուղարկել է ՆԱՍԱՆ:
  • Թղթի՝ հին,պատռված թերթերը այդքան էլ լավը չէին:
  • Հեռուստացույցի՝ միակ հեռակառավարման վահանակը կորել էր:

My favourite book

There are million books around the world, and each book deserves attention.Books are the source of science, and there are more information than in internet, because the information wich is in internet taken from books.

I have read many books, but my favourite is the book that I write. Yes I write a book.Name of book is Madison. Madison is a city in Wisconsin,and its real.There are four important characters, wich are students. They should guess the city’s main secret ,and as a result they will know who the horror creator of the city.The book is written in detective format. So I can’t tell all the secrets of book,but when I finish writing ,I will definitely share with you the result…

Հարավային Ասիա

Ի՞նչ առանձնահատկություններ ունի Հարավային Ասիա տարածաշրջանը:

Այս աշխարհամասը խիտ է բնակեցված։ Նրանք ունեին հատուկ կրոն՝ հնդուականություն որը հետագայում փոխարինվեց բուդդայականությամբ։ Այս տարածաշրջանում կա։ Նրա կլիման հակասական է, այնտեղ տարբերում են երեք տեսակի կլիմա՝ լեռնային, թերակղզային և գետահովտային դրա հետևանքով այնտեղ մի մասում կարող է չորացում լինել իսկ մյուս մասում ջրհեղեղներ։Տնտեսությունը թույլ զարգացած է, ուստի բնակչության մեծ մասը ապրում է գյուղերում։

Ի՞նչ դեր ունի Հարավային Ասիան համաշխարհային տնտեսությունում: Հարավային Ասիան ստեղծել է բուդդիզմը, աշխարհի հնագույն քաղաքակրթության օջախներից է, նաև այստեղ առաջացել են բազում լեզուներ:

Որո՞նք են Հարավային Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը: Հարավային ասիայի ընդերքի հարստություններից առանձնացնում են քարածուխի մանգանի քրոմի երկաթի և տիտանի հանքաքարերը։

Քարտեզի վրա նշել Հարավային Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:

Հատկացուցիչ

Գտնել հատկացուցիչները:
• Այստեղ որոնում էր ուտելիքի մնացորդներ, որ վագոնների լուսամուտներից շպրտում էին գրեթե բոլոր ուղևորները:
Մարդկանց ամենամեծ հավաքատեղին է շուկան:
• Այստեղից չեն վռնդվում քաղաքի անօթևան շները:
Շուկայի դատարկ հրապարակում մարդիկ հայտնվեցին:
• Կաղ Վասոն բացեց խորտկարանի դուռը:
Սրա մի ոտքը մյուսից կարճ է:
Վասոյի հայրը իբր դաժան մարդ է եղել և երբ իմացել է տղայի արատի մասին, վճռել է խեղդել:

Բոլոր գոյականներին ավելացնել հատկացուցիչներ:
Լճի ձկները լույսի պատճառով շատ խորն էին իջել:
Անուշի պապը սիրով կարդում էր գեղարվեստական բանաստեղծությունները:
Քաղաքի երեկոները շատ խաղաղ էին լուսավորված փողոցում:
Վան Գոգի պատկերասրահում ցուցադրված էին նկարները:
Հայաստանի զինվորները շատ արագ էին կատարում հրամանները:

Հատկացուցիչ դերանունները փոխարինիր համապատասխան հոդերով (ս,դ):
• Քո ընկերը(դ) մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
• Իմ որսն(ս) իր ոտքով եկավ:
• Քո սիրտը(դ) քա՛ր է, քա՛ր:
• Իմ շուրջը(ս) ոչինչ չեմ նկատում:
• Կիրակի օրը քո ծնողների(դ) հետ խոսիր:

Հատկացուցիչի կետադրությունը:
Հատկացուցչի և հատկացյալի միջև հաճախ ընկնում է գոյական կամ դերանուն պարունակող որոշիչ բառակապակցություն կամ դերբայական դարձված: Այս դեպքերում հատկացուցչի վրա դրվում է բութ:
Օր.՝ Թռչունների երամը չվեց հարավ: – Թռչունների՝ ամպերի մեջ սավառնող երամը չվեց հարավ:
Կետադրիր.
1. Արթուրի՝ ներկաներին ուղղված ողջույնը աննկատ մնաց:
2. Բազեի՝ որսորդի զարկից թուլացած մարմինն ընկավ լիճը:
3. Յուրաքանչյուրի ՝ինձ ուղղված խոսքը խոցում էր սիրտս:
4. Առագաստանավի՝ անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում մի հետաքրքիր փաստ կա:
5. Արեգակի՝ ընդամենը մի քանի րոպե տևող խավարումը սարսափ առաջացրեց մարդկանց մեջ:
Որոշիչի կետադրություն (թեմայի կրկնություն):
• Կերպարանքը փաթաթված՝ սև թիկնոցով, առանց դուռը բախելու ներս մտավ:
• Ապարանքի շուրջբոլորը՝ քարե , հաստաբեստ պարիսպ էր աշտարակներով ու երկաթյա դռներով ,որոնք զարդարված էին ոսկեձույլ արձանիկներով:

“ Кого в жизни можно считать счастливым человеком?”

Счастье… Это слово в себе имеет очень мног смысла…Считается что человек счастливый тогда когда у него есть семя,здоровье,друзья,дом,деньги,образование.Ну по моему счастье это другое , и счастливым может быть каждый…

Честно то по моему мнению каждый человек который живет в этом мире считается счастливым. Ведь уже то что ты родился,ты живешь это уже что-то огромное. Может вы будете считать себя неудачником, из за того что что у вас проблемы, или же вы не можете ходить,(ну вы поняли) но всегда помните ,что в мире есть люди которые даже не рождались , а вы живете.Вы живете, вы дышите, вы видите, опомнитесь- в мире есть люди которы не видят, не дышат, их жизнь проходит в больнице… Надо быть благодарным что вы есть сейчас, вы живете… Знаю рано или позно настуит черная полоса жизни, и каждый из нас уйдёт ,но все жа за эти года,эти месяца, эти дни вы жили, следовательно вы были счастливы… Жизнь это счастье- а счастье это жизнь…

Տնային առաջադրանք մայրենիից 04/03/19

Տնային աշխատանք 4.03.2019

Կարդա՛ նշված երկու ստեղծագործությունները: Պատրաստվի՛ր կլոր սեղան-քննարկման:
Ստեղծագործություն առաջին
ստեղծագործություն երկրորդ

Բլոգում վերլուծի՛ր դրանք: Անպայման զուգահեռ տար երկու ստեղծագործությունների ասելիքների միջև՝ արդյոք կա՞ր նմանություն, գործերն իրար

Կարդալով առաջին և երկրորդ ստեղծագործությունները կարող եմ ասել ,որ երկուսն էլ մարդու էության մասին են,մարդու տեսակի: Այդ երկու ստեղծագործությունները իրար այդքան էլ նման չեն ,բայց բուն իմաստը՝ այն ,որ մարդ էակը պետք է փոխվի, փոխվի դեպի լավը դա երկուսի մեջ էլ կա: Ճիշտն ասած առաջին ստեղծագործությունը իմ կսրծիքով ավռլի խորիմաստ է,քանզի այն հասկանալու համար դու պետք է մտածես, իսկ երկրորդի իմաստը արդեն բացատրվում է:

Առաջին ստեղծագործության մեջ մի մարդ փորձում էր կարևորագույն հարցերի պատասխանները գտնել, բայց իր երեխան եկավ իր սենյակ և սկսեց խանգարել նրան: Մարդը հասկանալով ,որ երեխան չի գնա վերցրեց ամսագիրը,որտեղ պատկերված էր Երկիր մոլորակը: Նա բաժանեց մոլորակը տարբեր մասերի և տվեց,որպեսզի երեխան այն հավաքի: Ժամանակ անց այն պատրաստ էր, ծնողը զարմացած էր՝ ախր եթե երեխան չգիտի թե ինչ տեսք ունի Երկիրը,ինչե՞ս նա այն հավաքեց: Այդ հարցը նա տվեց երեխային: Երեխան պատասխանեց,որ պատկերի հետևի էջում պատկերված էր մարդ, նա վերականգնելով մարդուն նաև վերականգնեց նաև Երկիրը…

Իսկ երկրորդ պատմությունը Օմարի և իր թշնամու մասին է,ովքեր մոտ 30 տարի է ինչ կռվում են :Եկար պայքարից հետո հանկարծ եկավ պահ որի ժամանակ Օմարը կարող էր սպանել իր թշնամուն (այդ պահին թշնամին գետնին պարկած էր):Հանկարծ երբ Օմարը պատրաստ էր թրով խոցել թշնամու սիրտը ,թշնամին թքեց նրա երեսին… Եվ այդ պահին Օմարը կանգ առավ:Թշնամին զարմացավ և հարցրեց թե ինչ է եղել: Որպես պատասխան լսեց այն,որ նա 30 տարի է ինչ ինքն իրեն խոստացել էր,որ առանց ներքին զայրույթի է կռվելու: Իսկ երբ թշնամին թքեց նրա երեսին նա իսկույն զայրացավ նրա վրա, հասկանալով դա նա կանգ առավ: Օմարը առաջարկեց թշնամուն կռիվը վերսկսել,բայց թշնամին փոխվել էր և կռիվը չշարունսկվեց: Օրեր անց թշնամին եկել էր Օմարի մոտ և աղաչում էր նրան իր աշակերտը դարձնել: Բայց նա հրաժարվեց առաջարկից…

Տնային առաջադրանք 03/03/19

. Համացանցում որոնի՛ր, գտի՛ր Վահան Տերյանի ժողովածուները: Կարդա՛ դրանք: Առաձնացրու՛ քեզ դուր եկած բանաստեղծությունները, դրանցից երկուսը փորձիր վերլուծել:
Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։

Կարծում եմ հետևյալ բանաստեղծությունը գրելիս, Տերյանը եղել է սիրահարված : Նա նկարագրում է ինչ-որ աղջկա աչքեր և այն նա սովորական չի նկարագրում: Նկարագրության մեջ նա իր հոգին է կարծես ներդրել: Կասեմ այն ,որ այդ աղջկա աչքերը իրոք հիասքանչ են եղել, քանզի նրանք գերել են Վահան Տերյանին, և նա գրել է բանադտեղծուփյուն այդ խորհրդավոր աչքերի մասին…
Ես կըգամ, երբ դու մենակ կըմնաս
Տրտում իրիկվա ըստվերների տակ,
Երբ դու կըթաղես տենչերըդ խորտակ.
Եվ վհատությամբ երբ կըհեռանաս…

Ես կըգամ, որպես մոռացված մի երգ,
Հյուսված աղոթքից, սիրուց ու ծաղկից.
Քո մեռած սրտում կըլինի թախիծ,
Ես կըկանչեմ քեզ դեպի այլ եզերք։

Ես կըգամ, երբ դու կըլինես տրտում,
Երբ երազներըդ հավետ կըմեռնեն,
Ձեռքըդ կըբռնեմ, ցավըդ կըմբռնեմ,
Կըվառեմ ուրիշ լույսեր քո հոգում…

Արդեն որերորդ անգամ է ,ինչ համոզվում եմ, որ Տերյանը իր բոլոր ստեղծագործություններին նվիրվում է ամբողջությամբ: Տվյալ բանաստեղծությունը էլի վերաբերվում է մի կնոջ, ում կողքին նա կլինի երբ նա մենակ մնա: Այսինքն բանաստեղծը պատրաստ էր այդ կնոջ հետ լիներ երբ բոլորը նույնիսկ նրանից աչք թեքեին, հիասթափվեին: Տերյանը պատրաստ էր օգնել այդ կնոջը նույնիսկ դժվար պահերին: Չգիտեմ ինչու բայց կարծում եմ ,որ այդ կնոջ վրա ում գրվել բանաստեղծությունը սիրահարված էր Տերյանը ,իսկ այդ աղջիկը անընդհատ դժվարությունների մեջ էր ընկնում …