Ընկերները կազմում են մեր կյանքի գլխավոր մասերից մեկը :Նրանք հանդիսանում են մեր երկրորդ ընտանիքը և միշտ պատրաստ են մեզ օգնելու,բայց լինում են պահեր երբ նրանք մեզ հիասթափեցնում են և դա հանդիսանում է կյանքի ամենավատ պահերից մեկը:
Ընկերները լինում են տարբեր տեսակների:Որոշների կարիքը դու ունես յուրաքանչյուր օր,յուրաքանչյուր վարկյան ՝ օդի նման,մյուսները գալիս են և հարված են կատարում քո կյանքում ՝կարծես հիվանդությունը,մյուսների կարիքը ունենում ես այն ժամանակ երբ քեզ վատ ես զգում,մյուսներն էլ ՝կարծես սնունդ լինեն,առանց նրանց չես կարող ապրել:Ընկերությունը շահի համար հիմա ամենատարածվածն է,ինչքան էլ լավ և հավատարիմ ընկերներ ունենաս՝ իմացիր որ նրանցից մեկը իր անձնական շահի համար է քեզ հետ մտերիմ: Մտերիմ ընկերությունը ընկերություն առանց ստի և շահի ,առանց երկերեսության դա ամենալավ բաներից է ինչը կարող է տեղի ունենալ քեզ հետ: