Տնային առաջադրանք մայրենիից 08/04/19

Առաջարկում եմ դասարանում ու տանը ընթերցել Օմար Խայամի քառյակները, առանձնացնել առավել հավանածները և բլոգում վերլուծել: Կարող եք ներկայացնել նաև աուդիո կամ վիդեոնյութով:
***
Ցավին սովորիր և ապրիր անվախ,
Փառքով մի՛ գերվիր և եղիր անկախ,
Մի՛ նայիր քեզանից բարձրին, մի՛ տանջվիր,
Այլ նայիր ցածրին, որ ապրես ուրախ:

Օմար Խայամի յուրաքանչյուր քառյակ մեկը-մյուսից լավն է լինում,և յուրաքանչյուրն քլ իր հերթին կարծես գրված է կյանքի փորձից:Հետևյալ քառյակը վերաբերվում է կյանքի դժվարություններին,որոնց մենք յուրաքանչյուր օր հանդիպում ենք:Քառյակի իմաստին հետևելով կարել է ասել,որ այն փորձում է մեզ ոգևորել ,տալ առաջադիմություն,հավատ որ ամենինչ լավ է լինելու:Մեզանից շատերը ցանկանում են ավելի և վելի շատը և դա լավ է,բայց երբ արդեն ուժասպառ ես ,էլ չես կարողանում ավելի լավ է կանգ առ և նայիր թե ինչին ես դու հասել,և պարտադիր հպարտացիր դրանքով,քանզի դեռ շատ մարդիկ կան ովքեր երկար տարիներ փորձելու են հասնել քեզ…

***

Աշխարհ եկա, բայց իմ գալուց այս աշխարհին ի՞նչ օգուտ,
Անփառունակ իմ գնալուց այս աշխարհին ի՞նչ օգուտ,
Ու ոչ ոքից չլսեցի խելքը գլխին պատասխան,
Թե իմ գալուց ու գնալուց այս աշխարհին ի՞նչ օգուտ:

Ճիշտն ասած հետևյալ մտքի հետ կապված ես էլ եմ շատ մտածմունքներ ունեցել և հասել հետևյալ մտքին.

Իրոք շատերս մտածում ենք՝ ,,Ախր ի՞նչ կփոխվի աշխարհում եթե ես չլինեի,կամ ինչ է փոխվում եթե ես կամ,ախր մի մարդ էս կողմ մի մարդ էն կողմ բան չի փոխվի,,Ահա մեր մտքերը…Մեր տիպիկ և կյանքին սխալ նայող մտքերը…Ախր դու՛,այո հենց դու կարող ես փոխել այս աշխարհը:Դու կարող ես քո վրա ջանք թափել և արդյունքում դառնալ մի հանրահայտ գիտնական,ով կփոխի ամբողջ աշխարհը,կամ կդառնաս հերթական ծույլիկներց մեկը ով ամբողջ օրը տանը նստած կլինի հեռուստացույցի դիմաց:Բայց իմացիր որ ընտրությունը հենց քոնն է,հենց դոը կարող ես վեր նշված մտքերը տալ և ջախջախել …Բայց մեկ է ինչպիսինն էլ լինենք այս մեծ աշխարհի մի մասնիկն ենք կազմում և դա արդեն շատ մեծ բան է …

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s