Բաբա Թահեր
Ապակու պես մի սիրտ ունեմ, ցավն անվերջ է,
Երբ ախ քաշեմ` կփշրվի, նուրբ ու խեղճ է,
Մի զարմացեք, որ արցունքս արյունոտ է,
Ես մի ծառ եմ, որի բունը արյան մեջ է:
Վերլուծություն՝
Հետևյալ քառյակը իր մեջ թաքցրել է շատ կարևոր խոսքեր,որոնք պետք է կարդաս և մտածես նրանց շուրջ…Մտածես այնքան մինչև լուսինը բարձրանա երկնքի վրա… Իրո՛ք,ճիշտ եմ ասում: Այս խոսքերը իրենց մեջ ունեն շատ խորը իմաստ,որի շուրջ կարելի է երկար մտածել: Առաջին տողերով գրողը ցանկանում է հայտնել յուրաքանչյուրիս ,որ նա շատ զգայուն մարդ է ՝սիրտը կարծես ապակի լինի և նույնիսկ մի շունը,մի ,,ախ,,-ը կարող է կոտրել նրա զգայուն սիրտը: Նա այնքան է լաց եղել,որ արդեն արցունքները գնացին,կորան…Նա սկսում է լացել արյունով… Եվ նրա “ծառի” բունը արդեն ոչ թէ սովորական սիրտն է ,այլ դա մի բուն է լցված արյունով…
Ջալալ Ալ Դին Ռումին
Ինչո՞ւ եք դուք թակում ամեն մի օտար դուռ: Գնացե՛ք և թակե՛ք սեփական Սրտի դուռը:
Հետևյալ մտքի հետ հաստատ համաձայն եմ: Իրոք ,որ ինչու՞ չեք գնում և ձեր սիրուն ասում ,որ ունեք զգացմունքներ,ինչու՞ չեք գնում և բացում նրա սրտի դուռը ,ախր միգուցե դուք այն մարդն եք ով ունի բանալին դեպի իր սիրտը,միգուցե՞ դուք այդ հաջողակն եք…Մենք միայն մեկ անգամ ենք ապրում,այսպիսով գնացեք և թակեք այդ դուռը ,միգուցե՞ բանալին հենց ձեր ձեռքերում է…