ԿարդալոՂազարոս Աղայանի ՙՙԵրկու խոշոր չարիք՚՚ հոդվածը:ան սիստեմը խանգարված է,նամանավանդ չափահաս դպրոցականներինը: Կարդալով հասկանում ես ՝ ինչքան մեծ դեր է խաղում մեր կյանքում, մեր հոգեբանության մեջ մեր դպրոցը: Դպրոցը հանդիսանալով քո ճանապարհի սկիզբ պետք է տա կյանքի մեջ միայն և միայն դրականը:
Բայց շատ դեպքերում տարբեր դպրոցներում դրականը փոխարինում են բացասականով: Դա արտահայտվում է և՛ քննություններով, և՛ ուսուցիչների պահվածքով սովորողի հանդեպ, և՛ դպրոցի երեխաների շրջապատով: Քննությունների մասին այդքան էլ չէ ցանկանայի խոսել,քանզի կարծում եմ ,որ դա յուրաքանչյուր սովորողի վախերից մեկն է՝ լինես դու գերազանցիկ, թե երկուսներ ստացող:
Գիտեք կարծում եմ,որ ՝ կսովորի այդ դասը երեխան թե ոչ, կախված է ուսուցչից: Ուսուցիչը պետք է իրեն դրսեվորի որպես ընկեր սովորողի համար ,այլ ոչ թե ուսուցիչը պետք է այնպես անի,որ սովորողը նրանից վախենա: Կարևորը իրար հասկանալն է ,ոչ թե ով ումից կվախենա: