Վերաբերության խնդիր/Միասնության անուղղակի խնդիր

Վերաբերության խնդիր

Թերակդզու բնակիչները մի պատմություն են պատմում անծանոթ ծերունու մասին:
Այդ օրը բոլորը վիճում էին հեղափոխության շուրջ:
Պապը անընդհատ հարցնում էր զինվոր թոռից:

Վերաբերության խնդիրը այն առարկան կամ անձն է, որի շուրջ կամ վերաբերմամբ կատարվում է գործողությունը:

Գտի՛ր վերաբերության խնդիրները:

Նրա շուրջը զանազան պատմություններ էին պտտվում
Քո վերաբերյալ իմ ձեռքի տակ եղած նյութերն արդեն իսկ բավարար են ձերբակալելու համար:
Արիության, փառքի ու սխրանքի մասին ես մոռանում էի այս դառնագին հողում:
Ուսուցչիս նկատմամբ իմ հոգածությունը տարիների ընթացքում չխամրեց:
Ծննդյան օրվա առթիվ ստացած շնորհավորանքները չէին մեղմացնում սրտի վիշտը:

Կետերի փոխարեն լրացրու վերաբերության խնդիրներ:

• Դու քրոջդ մասին Ուրիշներից կարծիքներ ես հավաքում:
• Երբեմն ինձ հարցնում էր տիեզերքի, աստղերի, մոլորակների մասին:
Իրինայի լուրջ քննարկումներ սկսվեցին:
• Քթի տակ ինքն իրեն խոսում էր Վիկայի, Անահիտի, Աշխենի վերաբերյալ:
Պլուտոնի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չունեին:

Միասնության անուղղակի խնդիր

Ամբողջ օրը բակում ընկերոջս հետ հեծանիվ քշեցի:
Ընտանյոք հանդերձ (կամ՝ ընտանիքով) եկել էին խնջույքի:

Միասնության խնդիրը ցույց է տալիս այն առարկան կամ անձին, որի հետ միասին է արվում գործողությունը:

Կետերի փոխարեն գրիր միասնության խնդիր (երեք ձևն էլ օգտագործիր):

• Նուբարն ամեն առավոտ շան հետ բարձրանում էր սարը:
Հասմիկի հետ մասնակցեցինք նրա մեծարման երեկոյին:
• Վարդգեսը ժամանակ չուներ Աննայի հետ այդ հարցը քննարկելու:
• Նա միշտ որսի էր գնում դույլով և կարթով :
• Մինչև ուշ երեկո ընկերների հետ միասին աշխատեցին դաշտում:

Գրի՚ր տրված նախադասությունների անդամների շարահյուսական պաշտոնները

.Մեր միակ պաշտպանը Մարիամ տատն էր:

Ենթակա-պաշտպանը
Ստորոգյալ-Մարիամ տատն էր
Որոշիչ-միակ
Անձնական դերանուն-մեր

.Մենք՝ այսօրվա հասուն տղամարդիկս, ոտնատակ էինք անում յուղի բանջարանոցները:

Ենթակա-մենք,
Ստորոգյալ-ոտնատակ էինք անում
Ուղիղ խնդիր-բանջարանոցները
Որոշիչ-հասուն,այսպրվա
Հատկացուցիչ-գյուղի
Բացահայտիճ-տղամարդիկս

. Ես գրում եմ գրիչով, իսկ Արմենը՝ մատիտով:

Ենթակա-Ես,Արմենը
Ստորոգյալ-գրում եմ
Միջոցի խնդիր-գրիչով,մատիտով
Շաղկապ-իսկ