Ցույց տուր, որ այս ընտանիքը աշխատավոր ընտանիք էր: Դո՛ ւրս հանիր այդ հատվածները:
Իմ հայրիկը կացինն առել, գնում էր գոմ սարքելու։ Իմ մայրիկը գոգնոցը կապել, գնում էր հանդ՝ կարտոֆիլ հավաքելու։ Իմ հորեղբայրը եղանն ուսել, գնամ էր սարերում խոտ դիզելու։
Ցու՛ յց տուր, որ տղան լավ չէր վարվում իր ծնողների հետ: Դո՛ ւրս հանիր այդ հատվածները:
Ես կարդում էի և զգում, որ նրանք ուզում են խոզերի մասին ինձ բան ասել, բայց ես ցույց էի տալիս, թե ոչինչ չեմ զգում, այլ միայն կարդում եմ քաջագործությունների մասին գիրքը, քանի որ լավ է, շատ լավ է, երբ գրքերի մեջ ուրիշները գնում են, թրջվում են, մրսում են, կովում են, պարտվում են, հաղթում են, և վատ է, անչափ վատ է, երբ ես ինքս եմ գնալու, հոգնելու, գտնելու կամ չգտնելու մեը խոզերը։
Նա իրոք նեղանում էր, որովհետե ինքը չէր կարող փնտրելու գնալ, իսկ ես տալիս էի ալարկոտ անբանի հարցեր։
Բացատրի՛ ր հետևյալ հատվածը՝ հիմնավորելով ընգծումը:
Անտառում արջերն էին, փղերը, վագրերը, հովազները, սատանաները, դևերը և հրեշները, մեր խոզերից և իմ ազնվությունից բացի, բոլորն էլ անտառում էին, և ես գնում էի դանդաղ, իմ հորեղբորից ետ մնալով։
Բնութագրի՛ ր տղային:
Տղան հետաքրքրասեր և խելացի անձնավորություն է ,բայց նաև ալարկոտ է: Այո՛ նա հասկացավ իր սխալները բայց նա ցույց տվեց ,որ այդ ժամանակ նա շատ ալարկոտ էր, ուներ անհարգալից վերաբերմունք իր ընտանիքի անդամների հանդեպ, կատարում էր շատ անմտածված և անհիմնված քայլեր:
Մեղադրի՛ ր նրան:
Տղան անցնելով այդքան ճանապարհ կարող էր վերջ ի վերջո փնտրել խոզերինք ,իսկ նա փոխարենը գնաց և հետ եկավ առանց նրանց: Ճանապարհին կարող էր խոզերին փնտրել գիրքը կարդալու փոխարեն ,բայց նա ընտրեց գիրքը և այդպես էլ չհաղթահարեց իր ալարկոտությունը :
Արդարացրու՛ :
Միգուցե տղային ավելի հետաքրքիր էր իր գրքուկը ,քան խոզերը, միգուցե պատճառը նրա տրամադրությունն էր,որ նա չփնտրեց խոզերին:Բայց մևնույն է նա կարող էր գիրք կարդալու տեղը նրանց փնտրել՝ գիրք կարդալու ժամանակը դեռ կգտնվի ,բայց խոզերը կփախչեն և կգնան ,իսկ ընտանիքն էլ կմնա առանց եկամտի ճյուղերից մեկի: