Վիտամինները իրենցից ներկայացնում են օրգանական նյութեր ,որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմին: Նրանք սննդի անփոխարինելի բաղադրիչներն են: Վիտամինները հայտնաբերվել են ռուս գիտնական Լունինի կողմից: Նա պարզել էր,որ օրգանիզմի գործունեությանհամար բացի ՝ ածխաջրերից,սպիտակուցներից և ճարպերից նաև անհրաժեշտ են վիտամինները: Սկզբում վիտամիններին անվանում էին A, B, C, D, E, P և այլն, հետո տրվեցին միջազգային անվանումներ, որոնք արտացոլում են այդ նյութերի քիմիական կառուցվածքը: Վիտամինները բաժանվում են 3 խմբի` ջրալույծ, ճարպալույծ և վիտամինանմաննյութեր:Օրգանիզմը վիտամիններ ստոնում է մեծ մասամբ բանջարեղեններից և մրգերից :Որևէ վիտամինի պակասը արտահայտվում է նաև նյութափոխանակության խնդիրներով, մաշկային խնդիրներով և այն թողնում է մեծ հետևանքներ: Արդյունքում մարդու օրգանիզմը դժվարանում է դիմադրել տարբեր հիվանդություններին : Վիտամինների անբավարարության կամ պակասի հետևանքով առաջանում է անվիտամինություն:Վիտամինների պակաս ունենալու պատճառ կարող են լինել ոչ միայն սննդում դրանց պակասը, այլ նաև աղիքներում տեղի ունեցող ներրծծման, դեպի հյուսվածքները տեղափոխման և կենսաբանորեն ակտիվ ձևի վերածվելու գործընթացների խանգարումները: