Կրթական ինքնավարություն 6.5 դասարան

Դասը-Պատմություն
Դասի թեման- Հռոմեական կայսրության ծաղկումն ու անկումը
Դասի նպատակը- Սովորեցնել սովորողներին վեր նշված թեման, լիարժեք հասկացնել այն նրանց
Դասի խնդիրը-Հասկացնել դասը յուրաքանչյուր սովորողի,ունենալ արդյունք յուրաքանչյուր սովորողի բլոգում

Դասի հարցերը՝
1. Պատմեք տերության 《ոսկեդարի》 մասին:
2. Համեմատեք Մարկոս Տրայանոս և Մարկոս Ավրելիոս կայսրերի գործունեությունը:
3 . Համեմատեք Հռոմեական արևելյան և արևմտյան նահանգները :

Աղբյուր ՝ Համաշխարհային պատմություն 6-րդ դասարան ,էջ 130- 134

Դասի արդյունքը
6.5 դասարանին մեկ շաբաթ դասավանդեցի և հասկացա ,որ ուսուցիչ լինելը դժվար գործ է: Պետք է հասցնել յուրաքանչյուր սովորողի հարցերին պատասխանել ,պետք է նրան օգնել և տրամադրել ուշադրություն:Դասրանը ընդհանուր առմամբ ինձ շատ դուր եկավ ,շատ ակտիվ և ունակ երեխաներ են:Երեխաները շատ հարցեր էին տալիս,որը ինձ շատ դուր եկավ ,ունեին հետաքրքիր մտքեր և երևակայություն:Առաջին դասին հասցրեցի պատմել դասը ամբողջությամբ և ծանոթացնել սովորողներին հարցերի հետ:Որոշ երեխաներ առաջին իսկ դասին պատասխանեցին որոշ հարցերի:Երկրորդ դասին արդեն շարունակում և լրացնում էին աշխատանքը:Հենց երկրորդ դասին երեխաները սկսեցին տալ ավելի շատ հարցեր համեմատ առաջին դասին:Այդ ժամանակ իմ գործը բարդացավ,քանզի յուրաքանչյուր սովորող ուներ իր հարցը և պետք էր հասցնել դասի ընթացքում պատասխանել յուրաքանչյուրի հարցին:Բայց չնայած բարդությունների դասը բարեհաջող ավարտվեց և շատ ուրախ եմ ,որ սովորողների մեծ մասը հասկացավ թեման, նաև շատերը ունեցան արդյունք իրենց բլոգներում…