Յուրաքանչյուրս մեր կյանքում շատ դժվարություններով ենք անցնում ,որպեսզի վաստակենք գումար և ունենանք մեր սեփական մի թիզ հողը: Բայց այդ տարածքը նախքան մեր գնելը մեր հայ զինվորները իրենց կյանքն են վտանգել և մեր համար այն ձեռք բերել: Կարելի է ասել,որ յուրաքանչյուր հողատարածք ունի իր զոհը,իր վրա թափված արյունը…Եվ այդ զոհերը զոհվել են որպեսզի մենք ունենանք այն ինչ հիմա ունենք ,ունենանք այն Հայաստանը և Արցախը որոնք հիմա կան: Բայց այդ տարածքը պետք է հարգանքով պահել ,քանզի այնքան մարդիկ են հեռացել այդ հողի համար:Նույնիսկ կան ազգեր ,որոնք չեն կարողացել պահպանել իրենց երկրի հողը և զրկվել են հայրենիք ունենալու բերկրանքից…Յուրաքանչյուր հող ունի իր գինը ,բայց ինձ համաի իմ հողի ամեն մի թիզը դա մի զինվորի կյանք է …