ԹՈՒՐՔԵՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԻ՞Ց ԻՄ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ

Ամեն ինչ սկսեց այն պահից երբ…

2019 թվականի ապրիլի 25-ին մենք՝ քաղաքագիտական ակումբի անդամներս՝ պրն. Տիգրանյանի ուղեկցությամբ այցելեցինք ԵՊՀ պատմության ֆակուլտետի մասնաշենք, ժողովրդական լեզվով ասած հայտնի «սև շենք»։ Այնտեղ մեզ դիմավորեց ԵՊՀ-ի պատմագիտության դեկան Էդիկ Մինասյանը։ Վերջինս ներկայացրեց համալսարանի պատմությունը, որից հետո էլ տեղի ունեցավ ամենանսպասելին և ամենահիշվողը…

Ահա գնացինք ԵՊՀ-ի շենք, որտեղ կազմակերպվել էր մեծ հանդիպում-կոնֆերանս թուրք և քուրդ ներկայացուցիչների հետ, որոնք բնակություն են հաստատել Գերմանիայում։ Նրանց ղեկավարած կազմակերպությունը հակացեղասպանական բնույթ է կրում։ Լինելով թուրք՝ նրանք դեմ էին գնացել իրենց ծագմանը և պայքարում էին, որպեսզի Թուրքիան և՛ս ընդուներ ցեղասպանությունը, և՛ս դատապարտվեր, որպեսզի մեկ օրինակով միջազգային հանրության աչքի առաջ ապացուցեին, որ յուրաքանչյուր ցեղասպանություն, անմարդկային, հակահումանիտար գործ ժողովրդի նկատմամբ դատապարտելի է։ Սա պայքար է հանուն արդարության, որից էլ բխում է խաղաղությունը։ Այստեղից կարող եմ եզրակացություն անել, որ նրանք ազատական գաղափարներ կրող անձիք էին։ Նաև իրենց խոսքում նշեցին, որ Թուրքիայի ընդդիմադիր ուժեր են և դեմ են այնտեղ տիրող հանցային ռեժիմին։ Նշեմ, որ թուրքերը և քրդերը եկել էին իրենց ընտանիքներով հանդերձ և շատ լավ մոտեցում ցուցաբերեցին, ինչն անսպասելի էր նրանց կողմից։ Կարծում եմ շատ հնարավոր է այդ ժողովուրդների հետ համագործակցել։ Վերջիվերջո թշնամությունը կառավարություններն են հրահրում։ Եթե սկսենք նրանց հետ լավ շփվել, ապա նրանք էլ մեզ լավ կընդունեն և միասին կլուծենք տարիների խորքից եկող թշնամական հարաբերությունները։

Շնորհակալություն եմ հայտնում պրն. Տիգրանյանին այդ անմոռանալի այցը կազմակերպելու համար։

Նյութի հեղինակ՝ Իլոնա Սահակյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s