Սևավոր Գուժը

Սևավոր Գուժը
368
1914 թվականի ամառն էլ դեռ ոչ մի բանով չէր տաևբերվում հուրիեթի անցած-գնացած մյուս վեց ամառներից:Տարոն-Սասունի երկինքը էլի նույնն էր,արևը նույնպես,հավիտենական դաշտն ու լեռները գնվում էին իրենց տեղերում, անարյուն գետերն ու գետափները խաղաղ և հստակ հոսում էին իրենց սովորական ընթացքով:Ձյուն ու անձրև չկար,քամի և փոթորիկ նույնպես ,բնությունը հանդարտ էր,մարդիկ ուրախ էին և հանգիստ:
Մշո լայնածավալ դաշտը զուգված-զարդարված էր կիսականաչ ու նոր հասունացած արտերով,նրա 105 հայկական գյուղերից դուրս եկած անհամար գերանիներն ու մանգաղները՝ առավոտվանից մինչև ուշ երեկո,անընդհատ զրնգում էին յուրաքանչյուր ժամին, գերանի տարածության վրա բարձրացնում էին հազարավոր ցորենի,գարու և այլ հացաբույսերից հնձված ու դեզ եղած բարդոցները:
Փղանման սև-սև գոմեշները՝ լքված կոշտ ու կոպիտ-քոռ սայլերին,հեռու ու մոտիկ դաշտերից խուրձեր էին տեղափոխում գյուղեր,հանձնում կալսող հասակավոր մարդկանց ու պատանիներին:
Ինչպես միշտ,այնպես էլ այս թվականի հուլիս ամսին Տարոնի դաշտը գտնվում էր ՝կալերից ու սայլուղիներից բարձրացող փոշու, ամպերի և հողի 369 հալալ քրտինքի աշխատանքով: Մարդիկ պատրաստվում էին եկող տարվան,պատրաստվում էին իրենց կյանքը ապահովել՝ իրենց շտեմարանները նոր բերքով ու նոր բարիքներով հարստացնելու համար:
Տավարի նախիրները,ոչխարի ու գառների հոտերը ազատ կերպով շրջում էին ամեն տեղ,արածում,գիրանում, և առատ կաթ ու միս էին տալիս բոլորին:
Արհեստավոր մարդիկ ,դարբինը ,հյուսնը,որմնադիրը,կոշկակարը,դերձակը,բրուտը և այլերը՝ քրտնած դեմքերով ,կուռ բազուկներով ՝գործիքներ,հագուստ,կահ-կարասիներ էին արտադրում գյուղի և քաղաքի համար:
Երկրի վաճառականները և մանր առևտրականները մեծ հաջողությամբ առևտուր քին կատարում ,վաստակելով ոսկի և արծաթ :
Թուրքական կաշառակեր պաշտոնյաները և ձրիակեր թուրք հարուստ աղաները ,կա՛մ սրճարաններում նստած նարգիլե էին ծխում ,կա՛մ արաբական նժույգները նստած զբոսնում էին դաշտի գյուղերում,իրենց համար անուշ պատառներ էին լափում:
Սասունցի հայերը իրենց վարժ ու անդադար աշխատանքի շնորհիվ հուրիեթի խաղաղ տարիներին բավականաչափ հարստացել էին ,ձգտում էին ավելի բարեկեցիկ վիճակին հասնելու:
370
Հայ ժողովուրդը ամբողջապես նվիրված էր ստեղծագործ աշխատանքին,բոլորն էլ իրենց չափին համապատասխան գոհ էիմ և հանգիստ:Գյուղերը շեն էին ,բոլոր երդիներից ծուխ էր բարձրանում,տները լեփլեցուն էին օրորոցներով,մանուկներով,պատանիներով,հարս ու աղջիկներով,երիտասարդներով ու հասակավոր մարդկանցով: Կերուխումը,երգ ու պարը ,խնջույքը և ուրախությունը շարունակվեւմ էին,ամենուրեք կյանքը եռում էր,ոչ ոք չէր երազում,չէր գուշակում գալիքի մասին,սուք ու շիվան գուժող սև օրվա մասին:
Այդ բոլորի մեջ թերևս ամենից շատ հուսահատված ու անհանգիստ մարդը ես էի,որովհետև նյութական և մարմնական մեծ զոհաբերություններ կորցնելուց հետո ,մենք երկու եղբայրներս մեր սեփական միջոցներով ու աշխատանքով շինել, պատրաստել էինք երեսուն հատ նոր քամահար մեքենաներ,որոնց փայտային աշխատանքը ավարտված էր ,միայն պակաս էին մնացել երկաթե անիվներն ու մաղերը:Այս վերջինս եվրոպայի արտադրության էր ,իսկ մենք ամեն տարի ստանում էինք Խարդբերդից,այնտեղի հայ վաճառականների միջոցով:
Այս տարի նույնպես հույս ունեի,որ իմ առաջի պահաանջով կստանամ,սակայն ստացվեց հակառակը՝ իմ գրած նամակներին ոի հեռագրերին պատասխան չկար,գործիքները ուշացել էին,կալերի ժամանակը անցնում էր և մեքենաները այլևս չէին վաճառվում,371 հաճախորդները ամեն օր գալիս գնում էին,ճար ու հնար չէի գտնում,և այդպես ձեռքերս ծալած սպասում էի:
Ահա թէ ինչն էր իմ անհանգստության պատճառը:
Այդ տարիներ ,մեր գյուղում ,իր ընտանիքի հետ միասին ապրում թր մի անձնավորություն,որը վաճառական ազգականներ ուներ Խարբերդ քաղաքում ,և նա այդ գործում կարող էր ինձ օգնել:Իմ խնդրանքով այդ մարդը մի քանի նամակներ թր գրել իր բարեկամներին,պահանջել էր ,որ շտապ ուղարկեն գործիքները,բայց օրերը անցնում էին ապարդյուն,և պատասխան չկար:Համբերել չկարողանալով ,որպես վերջին փորձ ստիպված եղա վաճառականների հասցեին հեռագրով ամբողջ գումարը ուղարկել Խարբերդ,մտածելով ,որ գոնե կանխիկ գումարը նրանց կշահագռգռի և շուտով գործիքները կուղարկեն:Գումարը արդեն փոխանցված էր:Մի քանի օր անց ես նորից խնդրեցի այդ մարդուն,որ նա գնա քաղաք,արագ հեռագիրը տանի Խարբերդ ,վերջապես մի լուր ստանա ,մի հույս հաղորդի ինձ:Չմերժելով իմ խնդրանքը ,նա օգոստոսի 1-ին առավոտ ճանապարհվեց:Ամբողջ օրը աչքերս հառած ճանապարհին անհամբեր սպասում էի նրա վերադարձին,սակայն օրը ինձ համար արդեն տարի դարձավ,372 իսկ նա դեռ չէր երևում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s