Հովհաննես Այվազովսկի

Հովհաննես Այվազովսկի՝ ծովանկարիչ,մարդ ով իր կյանքը նվիրել է նկարչական արվեստին և սիրել այն: Ազգությամբ հայ նկարիչը ծնվել է հուլիսի 17-ին (29), 1817 թ.-ին Թեոդոսիայում (Ռուսական կայսրություն): Այվազովսկին մեծացել է աղքատ ընտանիքում , հայրը ՝ Մոլդովայից գաղթած հայ մանր առևտրական Գևորգ Այվազովսկին է և մայրը՝ Հռիփսիմեն է ,ում հետ Գևորգը ամուսնացել է Ղրիմ տեղափոխվելուց: Հովհաննեսը ուներ երեք քույր և մեկ եղբայր:

Հովհաննես Այվազովսկին դեռ մանկուց շատ տաղանդավոր երեխա էր,օրինակ՝ ինքնուրույն ջութակ նվագել է սովորել: Յակով Կոխը՝ Թադեոսիսայի ճարտարապետը շատ մեծ ուշադրություն է դարձրել Այվազովսկու վրա ,նրան վարպետության դասեր է տվել և հաճախակի թուղթ,մատիտներ,նրկեր նվիրել: Արդեն պատանի Հովհաննեսը իր նկարչական տաղանդի շնորհիվ ընդունվեց Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիան, իսկ որոշ ժամանակ հետո ոսկե մեդալով ավարտեց Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակդեմիան:

1835թ.-ին նկարիչը իր երկու բնանկարների համար արժանցավ արծաթե մեդալի և նշանկվեց ֆրանսիացի բնանկարիչ Ֆիլիպ Տանեիի օգնական:Տաները նրան արգելել էր ինքնուրույն աշխատել և բնանկարներ ստեղծել ,իսկ նկարիչը դեմ գնաց այդ կանոնին ,և իր բնանկարները ներկայացրեց ցուցահանդեսում:Այդ պատճառով էլ Ֆիլիպ Տաները Նիկոլայ առաջինին բողոք ներկայացրեց և Այվազովսկու բոլոր կտավները հաանվեցին ցուցահանդեսից:

Այվազովսկին ամուսնացել է 2 անգամ: 1848թ.-ին նա ամուսնացավ Յուլիյա Գրևսի հետ,նա ազգությամբ անգլուհի էր: Յուլիյան և Հովհաննեսը ունեցան 4 դուստր՝Ելենա,Մարիա,Ալեոսանդրա և Ժաննա: Ամուսնությունից 12 տարի անց նրանք բաժանվեցին:Իսկ Այվազովսկու երկրորդ կինը Աննա Բուռնազյանն էր:Նրանք ամուսնացան ծանոթությունից մեկ տարի հետո:

Այվազովսկին,առաջին կինը՝ Յուլիյա Գրևս և չորս դուստրերը

Երկրորդ կնոջ՝ Աննա Բուռնազյանի դիմանկարը

Նյութը կազմեց՝ Աստղիկ Ավագյանը

Աղբյուրներ՝

https://hy.m.wikipedia.org/wiki/%D5%80%D5%B8%D5%BE%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D5%BD_%D4%B1%D5%B5%D5%BE%D5%A1%D5%A6%D5%B8%D5%BE%D5%BD%D5%AF%D5%AB#%D4%BF%D5%A5%D5%B6%D5%BD%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6

http://armenianlearning.com/index.php/famous-significant-armenians/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s