Գործնական քերականություն

Գործնական քերականություն

1.Փակագծերում տրվածներից ընտրել այն բառը, որը փոխաբերական իմաստով կլրացնի տողասկզբի բառին։
1. առվակ (կարկաչուն, մոլորված, լայն
2. ժայռ (բարձր, մտախոհ, ուղղաձիգ)
3. ծաղիկ (բուրավետ, դեղին, ժպտուն)
4. փողոց (, ասֆալտապատ, լայն)
5. սենյակ (կահավորված, նորոգված, հյուրընկալ)
6. հուշարձան (քարե, նախշազարդ, հպարտ)
7. բերդ (կիսավեր, ալևոր, հինավուրց)
8. ցայտաղբյուր (գեղեցիկ, քանդակազարդ, )
9. ամպ (ճերմակ, թավահոնք, անձրևաբեր)
10. գիրք (կաշեպատ, մաշված, իմաստուն)
2. Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։
Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ, հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ, անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:

Հսկայական-վիթխարի
Ողորկ-հարթ
Դյութիչ-հմայիչ
Ստերջ-անպտուղ
Խրթին-դժվար
Հավաքել-ժողովել
Տամուկ-խոնավ
Պարպել-դատարկել
Ծավի-բիլ
Դրվատել-գովել

3.Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ
Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ, օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր, արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ, ստորոտ, թանձր, անբասիր։

Օրինական-ապօրինի
Նոսր-թանձր
Երկչոտ-համարձակ
Ուսյալ-տգետ
Փութաջան-ծույլ
Ջրարբի-Անջրդի
Գագաթ-ստորոտ
Ողորկ-խորդուբորդ
Ամպոտ-ջինջ
Անբասիր-արատավոր

4. Ընդգծել հոդակապ ունեցող բառերը։
Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձ, օձաձուկ, լայնարձակ, մրգահյութ, փորձանոթ, հողագունդ, արծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց, հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ, լողավազան, հորդաբուխ,
քարածուխ, գառնարած, մեղվաբույծ, ժամագործ, դիմաքանդակ, ծաղկաման, սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ, դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ,
հիշարժան, շաքարաման, գորգագործ, զովաշունչ, ցուցահանդես, քարանձավ, ջրագռավ, լուսամուտ, զբոսավայր, հացաթխում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s