Առակներ/Սողոմոն Իմաստունի առակները

Առակների մասին նյութ

Առակը բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն է, որտեղ այլաբանության միջոցով ներկայացվում, ծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց արատները։ Առակի հերոսները կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ են, իրեր, լուսատուներ և այլն։ Անտիկ շրջանում և միջնադարում առակները արձակ ժանրի ստեղծագործություններ էին, սակայն հետագայում դրանք սկսեցին հիմնականում գրվել չափածո։ Առակի վերջում սովորաբար հեղինակը դրսևորում է իր հստակ վերաբերմունքը նկարագրածի հանդեպ, որն էլ առակի բարոյախոսությունն է։

Առակի վարպետներ են Եզովպոսը, Ֆեդրոսը, Ժան դը Լաֆոնտենը, Իվան Կռիլովը, հայ հեղինակներից՝ Մխիթար Գոշը, Վարդան Այգեկցին, Խնկո Ապերը։
Առակը բաղկացած է 2 մասից՝ սյուժեից և բարոյախոսությունից։
Սյուժեն դեպքերի, իրողությունների սեղմ շարադրանքն է, իսկ բարոյախոսությունը՝ առակի սկզբում կամ մեծ մասամբ վերջում արտահայտված եզրակացությունը։ Առակի հերոսը մարդն է, ում կյանքի, բնավորության բացասական գծերը ծաղրվում են այլաբանորեն։ Առակներում կենդանիներն ու բույսերը խոսում են մարդկային լեզվով, աշխատում են, օգնում կամ խանգարում միմյանց։ Առակներում գովաբանվում և խրախուսվում են լավը, բարին, բարոյականությունը, ջանասիրությունը, ազնվությունը, հայրենասիրությունը, ընկերասիրությունը, գեղեցիկը, մարդկայինը և, ընդհակառակը, ծաղրվում ու դատապարտվում են վատը, չարը, տգեղն ու անմարդկայինը, դավաճանությունն ու վախկոտությունը։

XI–XIII դարերում ձևավորվել է հայ ինքնուրույն առակագրությունը։ Մեծ ժողովրդականություն են վայելել Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցու առակները։ Վարդան Այգեկցու անունով պահպանվել են առակների ժողովածուներ, որոնցից ամենահայտնին «Աղվեսագիրքն» է ։ Հայ գրականության մեջ առակներ են գրել նաև Խաչատուր Աբովյանը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Խնկո Ապերը, Հովհաննես Շիրազը, Մկրտիչ Կորյունը և ուրիշներ։Հայ գրավոր գրականության մեջ առակները թափանցել են միջնադարում. գիտնական, պետական գործիչ, մանկավարժ Գրիգոր Մագիստրոսն իր թղթերում օգտագործել է ամենատարբեր առակներ։ Նա, ինչպես երևում է իր նամակներից մեկի մեջ, պատվիրում է դպրոցներում աշակերտներին սովորեցնել քերականության և ճարտասանության հետ նաև առասպելավարժություն, այսինքն՝ աշակերտներին գրել, անգիր անել և մեկնել տալ առակներ, որը շատ հարմար վարժություն է եղել ապագա մեկնաբաններ պատրաաստելու համար։

Կարևորը և գլխավորն այն է, որ 12-13-րդ դարերում և հետո ամեն տեղ առհասարակ սիրում էին առակներ ու զրույցներ։ Ուստի առակների ժողովածուները դառնում էին հաճելի ընթերցանության գրքեր և զարգանում զանազան տիպերով և զանազան ծավալով։ Փաստորեն առակը՝ որպես գրական տեսակ, ստեղծվեց, քանի որ մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։ Այն դաստիարակչական նպատակ ունեցող գրական տեսակ է և օգնում է մարդուն իրական կյանքում ավելի հեշտ ապրելու. ահա այս առումով էլ առակները հին ժամանակներից մինչև այսօր սիրված են ու շարունակվում են մնալ որպես գրական տեսակ։

Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։ Այդպիսիք են Աստվածաշնչում պահպանված Սողոմոնի առակները, որոնք մեծ ազդեցություն են թողել գրեթե բոլոր ժողովուրդների մտածելակերպի վրա։ Առակների առաջին հայտնի հեղինակը հույն Եզոպոսն է։ Առակներով հարուստ է նաև հին հնդկական գրականությունը։ Արևելյան ժողովուրդների մեջ տարածված են եղել Խիկար Իմաստունի և Մոլլա Նասրեդինի առակները։

Սողոմոնը պատանի հասակում թագավոր է դառնում։ Նա հետևում էր իր հոր՝ Դավթի տված իմաստուն խորհուրդներին։ Եհովան հավանում է նրան ու մի գիշեր երազի մեջ հարցնում է. «Սողոմո՛ն, ի՞նչ կուզեիր ինձանից ստանալ»։ Ի պատասխան՝ Սողոմոնն ասում է. «Ո՜վ իմ Աստված, ես շատ երիտասարդ եմ ու երկիր կառավարել չգիտեմ։ Ուստի, տո՛ւր ինձ իմաստություն, որպեսզի քո ժողովրդին ճիշտ ձևով առաջնորդեմ»։ Աստծուն դուր է գալիս Սողոմոնի խնդրանքը։ Հետևաբար, նա ասում է. «Քանի որ դու իմաստություն խնդրեցիր ու ոչ թե երկար կյանք կամ հարստություն, ապա դու կլինես այնքան իմաստուն, որքան աշխարհում դեռ ոչ մի մարդ չի եղել։ Բայց դրա հետ մեկտեղ ես քեզ կտամ նաև այն, ինչ որ չխնդրեցիր՝ թե՛ հարստություն և թե՛ փառք»։ Երբ Սողոմոնը՝ Դավթի որդին, մ.թ.ա. 1037թ.-ին դարձավ Իսրայելի թագավոր, «երեք հազար առակ գրեց»: Նրա իմաստուն խոսքերի որոշ մասն արձանագրվեց Աստվածաշնչի «Առակներ» գրքում։ Այս առակներում հավիտենական ճշմարտություն է ամփոփված։ Դրանք այսօր նույնպես ժամանակահարմար են։

Սողոմոնի իշխանության տարիները նպաստավոր ժամանակաշրջան էին :Այդ ժամանակ Իսրայելի թագավորությունն իր ծաղկման գագաթնակետին էր գտնվում : Այնուամենայնիվ, մարդիկ անձնական խնդիրներ ու դժվարություններ ունեին, որոնց պատճառը մարդկային անկատարությունն էր։ Ուստի զարմանալի չէ, որ իր խնդիրները լուծելու համար ժողովուրդը դիմում էր իմաստուն Սողոմոն թագավորին։ Բազմաթիվ հարցերի առնչությամբ վճիռներ կայացնելիս նա առակներ էր ասում, որոնք վերաբերում էին առօրյա կյանքի տարբեր ոլորտներին։ Այդ կարճ, բայց դիպուկ առածները շատ բարձր էին գնահատում նրանք, ովքեր ցանկանում էին իրենց կյանքը ներդաշնակեցնել Աստծու կամքին։

Աստվածաշունչը չի ասում, թե Սողոմոնն է գրել «Առակներ» գիրքը։ Այնուամենայնիվ, նշում է, որ նա «խոսեց» առակներ, նաև՝ «նա ամեն ինչ մանրակրկիտ քննում էր, որպեսզի բազում առակներ շարադրի»՝ այդպիսով ցույց տալով, որ թագավորն ուզում էր, որ դրանք պահպանվեին ապագայի համա։ Դավթի և Սողոմոնի օրերում պալատական պաշտոնյաների մեջ կային նաև քարտուղարներ, ովքեր և կառավարչի խոսքերը խոր հարգանքով էին ընդունում ու գրի առնում դրանք։ Գրքի մեծ մասը, անկասկած, գրվել է Սողոմոնի իշխանության տարիներին (մ.թ.ա. 1037–998թթ.): Եբրայերեն Աստվածաշնչերում «Առակներ»-ը սկզբում անվանվում էր գրքի առաջին խոսքով՝ միշլեհ, որը նշանակում է «առակներ»։ Միշլեհ բառը եբրայերեն մաշալ գոյականի հոգնակի ձևն է, որը ակներևաբար ծագում է «նման լինել» կամ «համեմատելի լինել» նշանակությունն ունեցող բառի արմատից։ Այս ձևակերպումները ճշգրտորեն բնութագրում են գրքի բովանդակությունը, քանի որ առակները սեղմ ասացվածքներ են, որոնք հաճախ նմանություններ կամ համեմատություններ են, և դրանց նպատակը ունկնդրին մտածելու տեղիք տալն է։ Սեղմ կառուցվածքը հեշտացնում է առակների ընկալումը, դրանք դարձնում է հետաքրքիր։ Բացի այդ, կարճ առակները հեշտ է սովորել ու հիշել։ Առակի հիմնական միտքը չի մոռացվում։
Սողոմոն Իմաստունի առակները

Հարցաշար

1. Ի՞նչ գիտես առակի ժանրի մասին, քանի՞ մասից է այն բաղկացած
Առակը իրենից ներկայացնում է բարոյախրատական ստեղծագործություն,որտեղ քննադատվում են մարդու չար արարքները՝ ագահություն,ժլատություն,չարություն և այլն:Առակը բաղկացած է 2 մասից՝ սյուժեից և բարոյախոսությունից:
2. Ի՞նչ առակագիրներ գիտես, համառոտ ներկայացրու:
Առաջին առակագիրներից հանդիսանում է ՝ Եզոպոսը, իսկ հայ առակագիրներից են ՝ Խնկո ապերը ,Վարդան Այգեկցին ,Մխիթար Գոշը և այլն:
3. Ինչպե՞ս են գրվել ու կազմվել Սողոմոնի «Առակներ»-ը:
Սողոմոնը անձամբ գրի չի առել իր առակները,բայց նա ցանկաանում էր որ իր խոսքերը հասնեն մեզ:Այսպիսով նրա ժողովուրդը,քարտուղարները լսելով իր առակները գրի են առել,որպեսզի նրանք պահպանվեն :
4. Ընթերցի՛ր առակները և գրի՛ր, թե ո՞րն է յուրաքանչյուրի ասելիքը, գաղափարը:
Առաջին առակը պապու մասին մեզ ցանկանում էր հասկացնել ,որ ինչպես վարվես այդպես էլ քեզ հետ են վարվելու ,այսպիսով վարվիր այնպես ինչպես կցանկանայիր ,որ վարվեն քեզ հետ:
Իսկ երկրորդ առակը երկու մայրերի մասին պատմում էր մայրական սիրո մասին,մայր նույնիսկ պատրաստ է իր երեխային տալ ուրիշին,միայն թե նրան ոչինչ չլինի:
5. Ի՞նչ են մեզ սովորեցնում դրանք, դու համամիտ ես…մտքի հետ, դու համամիտ չես…մտքի հետ: Ինչու՞:
Հետևյալ առակները մեզ սովորեցնում են կատարել ճիշտ ընտրություն և ճիշտ քայլեր մեր կյանքում,և այո ես համամիտ եմ առակների մտքերի հետ:Նրանք մեզ ծանոթացնում են կյանքի դժվարություններր հետ և մեկտեղ սովորեցնում մեզ ըստ հետևյալ առակների օրինակների:

****
Պապը շատ էր ծերացել: Նրա աչքերը լավ չէին տեսնում, ականջները ծանրացել էին, ձեռքերն ու ոտքերը ծերությունից դողում էին այնպես, որ գդալը բերանը տանելու ժամանակ կերակուրը վրան էր կաթեցնում:
Այդ բանը չէին հանդուրժում որդին ու հարսը: Նրանք պապին իրենց հետ չէին նստեցնում, այլ վառարանի հետևի մի անկյունում և նրան կավե ամանով էին կերակուր տալիս: Խեղճ ծերուկի աչքերը արցունքով էին լցվում. Նա տխուր-տրտում նայում էր այն կողմը, ուր սեղանն էր պատրաստվում: Մի անգամ կերակուր ուտելիս, ծերունու ձեռքերը դողացին ու ամանն ընկավ կոտրվեց: Հարսն ու որդին ավելի բարկացան: Նրանք մի փայտե պնակ գնեցին և այնուհետև դրանով էին ուտելիք տալիս իրենց հորը: Ծերունին չորս տարեկան մի թոռնիկ ուներ: Մի անգամ մանկիկը, տախտակամածին նստած, փայտե իր էր շինում:
-Ի՞նչ ես շինում, զավակս, – հարցրեց մայրը:
-Փայտե պնակ եմ շինում, – պատասխանեց երեխան, – որ երբ դուք ծերանաք, դրանով կերակուր տամ ձեզ: Հայրն ու մայրը իրար նայեցին ու ամոթից կարմրեցին: Դրանից հետո նրանք սկսեցին ծերունուն իրենց հետ սեղան նստեցնել և միշտ հարգանքով էին վարվում նրա հետ:

****
Մի անգամ դժվար հարցով երկու կին են գալիս Սողոմոնի մոտ։ «Մենք երկուսով ապրում ենք նույն հարկի տակ,— բացատրում է նրանցից մեկը,— ես մի որդի ունեցա, իսկ դրանից երկու օր հետո արու զավակ ունեցավ նաև այս կինը։ Բայց մի գիշեր նրա որդին մահացավ։ Օգտվելով առիթից, որ ես քնած եմ՝ նա իմ կողքից վերցնում է երեխայիս, ու տեղը իր մահացած որդուն դնում։
Երբ ես արթնացա ու նայեցի մեռած երեխային, իսկույն նկատեցի, որ նա իմը չէ»։
Այդ ժամանակ երկրորդ կինն առարկում է. «Ո՛չ, ողջ մանուկը իմն է, իսկ մեռածը՝ նրանը»։ Առաջին կինը թե՝ ո՛չ, մեռած մանուկը քոնն է, իսկ կենդանին՝ իմը։ Եվ նրանք այսպես վիճում են։ Ինչպե՞ս պիտի վարվի Սողոմոնը։ Նա հրամայում է մի սուր բերել, ապա ասում է. «Ողջ երեխային երկու կտոր արեք. կեսը տվեք մեկին, մյուս կեսը՝ մյուսին»։
— Ո՛չ,— ճչում է իսկական մայրը։— Խնդրում եմ, մի՛ սպանեք նրան, այլ տվեք այդ կնոջը։— Իսկ մյուս կինն ասում է. «Մանուկը ո՛չ ինձ լինի, ո՛չ էլ քեզ։ Կիսե՛ք նրան»։
Վերջապես այստեղ Սողոմոնը միջամտում է. «Մի սպանեք երեխային։ Տվեք նրան առաջին կնոջը։ Նա է իսկական մայրը»։ Սողոմոնը գլխի է ընկնում, թե ով է իսկական մայրը, քանի որ վերջինս այնքան է սիրում իր զավակին, որ անգամ պատրաստ է նրան տալու ուրիշին, միայն թե երեխան կենդանի մնա։ Երբ մարդիկ լսում են, թե Սողոմոնն ինչպես լուծեց այդ հարցը, շատ են ուրախանում, որ այդքան իմաստուն թագավոր ունեն։
Սողոմոնի իշխանության տարիներին Աստված իր ժողովրդին օրհնում է բարիքների առատությամբ՝ ցորենով, գարիով, խաղողով, թզով և այլ պտուղներով։ Ժողովուրդը լավ է հագնվում և ապրում է հարմարավետ տներում։ Բոլորն ապրում են առատության մեջ և ոչ մի բանի կարիք չունեն։

Հարցաշար

• Երկու կանայք ի՞նչ դժվարին հարց են ներկայացնում Սողոմոնին։
Երկու կանայք եկել էին Սողոմոնի մոտ և ցանկանում էին հասկանալ, թե հետևյալ երեխան ումն է:
Ինչպես տեսնում ես նկարում, Սողոմոնն ինչպե՞ս է լուծում այդ հարցը։
Սողոմոնը որոշում է կիսել երեխային ,մի կեսը տալ մի կնոջ,մյուս կեսը մյուս կնոջը:
Սողոմոնի իշխանության տարիները ինչի՞ են նմանվում, և ինչո՞ւ, պատմիր համառոտ:
Սողոմոնի իշխանության տարիներին Իսրայելը ծաղկում էր ,ունենալով Սողոմոն Իմաստունի պես թագավոր Իսրայելի ժողովուրդը ապրում է առատության մեջ,ոչ ոք ոչնչի կարիք չունի,բերքը առատ աճում է ,բոլոր խնդիրները թագավորի կողմից լուծված են և Իսրայելը ծաղկում է:
Ինչպես կմեկնաբանես Սողոմոն իմաստունի որոշումը:
Սողոմոն Իմաստունի որոշումը շատ սրամիտ և խելացի էր, քանզի բնականաբար իրական մայրը պատրաստ էր հրաժարվել երեխայից,միայն թե նրան ոչինչ չլինի :Եվ այդպես մայրական բնազդին ազդելով Սողոմոնը գտնում է երեխայի իրակա մորը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s