Ֆիզիկական մարմին և նյութ:
Ի՞նչ է նյութը,պարզ և բարդ նյութերի օրինակներ:
Այն ինչից ,որ պատրաստված են մարմինները՝ կոչվում են նյութեր ,օրինակ ՝ երկաթ,փայտ ,ոսկի ,պղինձ և այլն:Պարզ նյութերը այն նյութերն են ,որոնք կազմված են մեկ տարրից ,օրինակ ՝ թթվածինը ,ազոտ ,ծծում ,երկաթ և այլն :Բարդ նյութերը այն նյութերն են ,որոնք կազմված են երկու կամ ավել տարրերից,օրինակ ՝ ջուրը ,ածխաթթու գազը և այլն :
Անօրգանական և օրգանական նյութերի օրինակներ:
Անօրգանական-ցեմենտ,պողպատ,ցինկ:
Օրգանական-արծաթ,բուրդ,ավազ,փայտ,սառույց,ճարպ,շաքար:
Մաքուր նյութեր,խառնուրդներ(համասեռ և անհամասեռ):
Մաքուր են համարվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ կառուցվածքային մասնիկներից ,իսկ խառնուրդները պարունակում են երկու կամ ավելի նյութերի կառուցվածքային մասնիկներ:Խառնուրդները լինում են երկու տեսակ՝ համասեռ և անհամասեռ:Համասեռ խառնուրդի բաղադրիչները տեսանելի չեն, իսկ անհամասեռ խառնուրդի բաղադրիչները տեսանելի են անզեն աչքով:
Նյութի բաղադրությունը՝մոլեկուլ,ատոմ , իոն (կառուցվածքը,բաղադրությունը):
Այն մասնիկները որոնցից,որ կազմված են նյութերը կոչվում են մոլեկուլներ:Այն մասնիկները որոնցից կազմված են մոլեկուլները կոչվում են ատոմներ:Այն էլեկտրականորեն լիցքավորված մասնիկը, որ գոյանում է ատոմի կամ ատոմական խմբի մեջ էլեկտրոնների ավելանալուց կամ պակասելուց կոչվում է իոն:
Նյութի հատկությունները՝ ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական:
Նյութի ֆիզիկական հատկություններն են ՝ ագրեգատային վիճակը (պինդ ,հեղուկ ,գազային ) , գույնը , հոտը, համը,լուծելիությունը ջրում ,խտությունը,հալման,եռման ջերմաստիճանը ,ջերմա և էլեկտրահաղորդականաություն ,պլաստիկություն,մետաղական փայլ :
Բոլոր մետաղները բացի սնդիկից ՝ բոլորը պինդ են ,ունեն մետաղական փայլ ,պլաստիկ են և ունեն ջերմա և էլեկտրահաղորդականաություն:Նյութի քիմիական հատկություններն են՝ այդ նյութի փողազդեցությունը այլ նյութերի հետ և նոր նյութերի հետ առաջացումը :Նյութի ֆիզիոլոգիական հատկությունը ՝ դա նյութի ազդեցությունն է կենդանի օրգանիզմների վրա :