Հանդիպում Հրանուշ Խառատյանի հետ/Հայոց ցեղասպանություն

Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ հանդիպում Հրանուշ Խառատյանի հետ որին մասնակցում էին նաև Մեծամորի Սաշա Գալստյանի անվան թիվ 2 ավագ դպրոցի քաղաքագիտական ակումբի ներկայացուցիչները: Քննարկման թեման էր Հրանուշ Խառատյանի ,,ՀԱՅԱՏԵԱՑՈՒԹԻՒՆԸ ՈՐՊԷՍ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹԵԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԳՈՐԾՕՆ,, գիրքը:
2010-2014-ին որոշ ժամանակ Հրանուշը աշխատել է Թուրքիայում իր գործընկերների հետ:Եղել են տարբեր քաղաքներում, գավառներում: Նրանց նպատակն էր այնտեղ ապրող մարդկանց հետ զրուցելով գրանցել նրանց ընտանեկան պատմությունները: Այսպիսով նրանք հավաքելով այդ մարդկանց պատմությունները կազմեցին այս գրքի մի էական մասը: Ընդհանուր թվով մոտ 150 ընտանեկան պատմություն է գրանցվել,որից 16-ը գրի են առված գրքում:
Հանդիպման ժամանակ քննարկեցինք գրքի բովանդակությունը:Քննարկեցինք ,թե ինչպես էին հայերը գտնում փրկվելու միջոցներ:
•Փրկվելու համար որոշ հայեր ընդունում էին իսլամը,մյուս մասը գաղթել էր արտասահման,որոշը թաքնվել էր անտառներում,սարերում: •Սարերում,քարանձավներում թաքնված հայերը նույնիսկ չգիտեին,որ ցեղասպանությունը ավարտվել է,և նրանք կարծելով,որ վերջին փրկված հայերից են սկսել են իրար հետ կյանք կապել,որպեսզի պահպանեն մեր հայ ազգը:
•Թուրքերը կարծում էին,որ Դերսիմի անտառներում շատ հայեր էին թաքնվել,և որոշել էին վառել անտառը:Այսպիսով երբ կրակը բռնկվեց մի հեղեղ-անձրև տեղաց:Ասում են,որ այդ անձրևը հատուկ էր ուղարկված որպես հայերի փրկություն:
Սովորողները տվեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան պատասխանները:
Գիրքը հրատարակվել է 2018 թ.-ին և հասանելի է առցանց:

Ատոմի կառուցվածք 27/09/19

  • Ատոմի կառուցվածք
  • Քիմիական տարրերի պարբերական օրենքները
  • Քիմիական տարրերի պարբերական աղյուսակը՝ համակարգը

Ատոմի կառուցվածքը

Սահմանել ատոմը

Ատոմի սահմանումը
Ատոմը նյութի փոքրագույն մասնիկն է ,որը քիմիապես անբաժանելի է :Այն կազմված է միջուկից,որի շուրջը պտտվում են էլեկտրոններից:Ատոմը էլեկտրաչեզոք մասնիկ է,այսինքն նրանում գտնվող դրական մասնիկների՝ պռոտոնների և բացասական լիցքով էլեյտրոնների քանակները հավասար են:

Ատոմի գիտական սահմանումը
Ատոմը տարրական մասնիկների փոխազդեցության արդյունքն է:Ներկայումս ատոմում հայտնաբերել են մոտ 300 տարրական մասնիկ: Ատոմի բաղադրությունը ասելով հասկանում ենք՝ միջուկում գտնվող պրոտոնների,նեյտրոնների և էլեկտրոնների քանակը:

•Ատոմի բաղադրությունը

Պրոտոն-p

Նեյտրոն-n

Էլեկտրոն-e

•Իզոտոպներ

Առաջադրանք.

Որոշել հետևյալ տարրերի ատոմների բաղադրությունը

C,H,O,N,P,S,Fe,C,K,Na,Mg,Cl,Br,F,I,Zn,Cu,Mn,Ag,Au

C – 6 պրոտոն, 6 նեյտրոն, 6 էլեկտրոն

H – 1 պրոտոն, 1 էլեկտրոն

O – 8 պրոտոն, 8 նեյտրոն, 8 էլեկտրոն

N – 7 պրոտոն, 7 նեյտրոն, 7 էլեկտրոն

P – 15 պրոտոն, 16 նեյտրոն, 15 էլեկտրոն

S – 16 պրոտոն, 16 նեյտրոն, 16 էլեկտրոն

Na – 11 պրոտոն, 12 նեյտրոն, 11 էլեկտրոն

K – 19 պրոտոն, 20 նեյտրոն, 19 էլեկտրոն

Ca – 20 պրոտոն, 20 նեյտրոն, 20 էլեկտրոն

Mg – 12 պրոտոն, 12 նեյտրոն, 12 էլեկտրոն

Fe – 26 պրոտոն, 30 նեյտրոն, 26 էլեկտրոն

Ce – 58 պրոտոն, 82 նեյտրոն, 58 էլեկտրոն

Be – 4 պրոտոն, 5 նեյտրոն, 4 էլեկտրոն

Cu – 29 պրոտոն, 35 նեյտրոն, 29 էլեկտրոն

Zn – 30 պրոտոն, 35 նեյտրոն, 30 էլեկտրոն

Ag – 47 պրոտոն, 61 նեյտրոն, 47 էլեկտրոն

Au – 79 պրոտոն, 118 նեյտրոն, 79 էլեկտրոն

Ջրածնի իզոտոպ

Պրոտիում H միջուկի լիցքը +1,զանգվածը 1, (1p,0n)1e

Դեյտերիում H(միջուկի լիցքը +1,զանգվածը 2 (1p,1n)1e

Տրիտիում H(միջուկի լիցքը +1,զանգվածը 3) (1p,2n)1e

1=>Z=+1

N=A-Z

Նյութի հատկությունները

Նյութի հատկությունները այն բնութագրիչներն են ,որոնցով նյութերը նման են իրար, կամ տարբերվում են իրարից:Նյութերը ունեն երեք հատկություններ՝ ֆիզիկական,քիմիական և ֆիզիոլոգիական:

  • Նյութերի ֆիզիկական հատկությունները դիտարկում են ,կամ չափում են առանց նոր նյութ ստանալու:
  • Նյութի քիմիական հատկությունները ՝ փոխազդեցությունն է այլ նյութերի հետ երբ առաջանում են նոր նյութեր,նոր ֆիզիկոքիմիական հատկություններով (դա նյութերի քիմիական ռեակցիաների մասնակցելու հատկությունն է)
  • Նյութի ֆիզիոլոգիական հատկությունը այդ նյութի ազդեցությունն է կենդանի օրգանիզմի վրա (դրական կամ բացասական)

Նյութեր՝
H2O – Ջուր
NaCl – Կերակրի աղ
C12H2211 – Շաքար
O2 – Թթվածին
N2 – Ազոտ
NHCO3 – Խմելու սոդա
NaHCO3 – Նատրիումի հիդրոկարբոնատ
Na2CO3 – Լվացքի սոդա, նատրիումի կարբոնատ
C2H5OH – Գինու սպիրտ, էթիլ սպիրտ, էթանոլ
Fe – Երկաթ
Cu – Պղինձ
Al – Ալյումին

Sketch.png

Սպիտակուցների շարվածքը

Գոյություն ունի մոտ 30000 սպիտակուցի տեսակ ,որոնցից յուրաքանչյուրը կազմված է նույն 20 ամինաթթուներից,տարբեր կոմբինացիայթվ:Նրանք ինչպես այբուբենի տառերը կապակցվում են իրար հետ ,որպեսզի ստեղծեն մակրոմոլեկուլյառ շղթաներ:Եթե ամինաթթուները շարված են ճիշտ կերպով ապա այն դառնում է գործող սպիտակուց:Ամինաթթուները շարված են հստակ ձևով:Հենց այդպիսի շարվածքը որոշում է սպիտակուցի կառուցվածքը,բնութագիրը և հատկությունը:Եթե սպիտակուցները լինեն շարված այլ կերպով ,ապա առաջանում են անպետք շղթաներ:Այդպիսի անոմալային շղթաները ոչնչանալու են:

Նուկլեինաթթուներ/նրանց ֆունկցիան

Նուկլեինաթթուների հիմնական ֆունկցիան սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության պահպանումն է, հաջորդ սերունդներին փոխանցումը, ինչպես նաև սպիտակուցի սինթեզի իրականացումը: Վերջինները, սպիտակուցներն ու ածխաջրերը կյանքի համար անհրաժեշտ երեք կարևորագույն մակրոմոլեկուլներն են։ ԴՆԹ-ի մոլեկուլները սովորաբար կրկնակի պարույրներ են՝ կազմված երկու երկար կենսապոլիմերներից, որոնք էլ իրենց հերթին կազմված են նուկլեոտիդներից։

ԴՆԹ-ի երկու շղթաներն ընթանում են միմյանց հակառակ ուղղությամբ, որի պատճառով համարվում են հակազուգահեռ դասավորված։ ԴՆԹ-ի որևէ ծայրում շղթաներից մեկի 3′ ծայրն է, մյուսի՝ 5′ ծայրը։ Դեզօքսիռիբոզին միանում է 4 տեսակի ազոտային հիմքերից որևէ մեկը։ Հենց այս 4 ազոտային հիմքերի հաջորդականությունն էլ ապահովում է ինֆորմացիայի գաղտնագրումը։ Ինֆորմացիան պահպանվում է գենետիկական ծածկագրի միջոցով, իսկ ծածկագիրը հետագայում փոխակերպվում է ամինաթթուների հաջորդականության։ ԴՆԹ-ի շղթաներից մեկի հիման վրա միաշղթա նուկլեինաթթվի՝ ՌՆԹ-ի սինթեզի պրոցեսն անվանվում է տրանսկրիպցիա, իսկ ի-ՌՆԹ-ի կաղապարի վրա ամինաթթուների հաջորդականության սինթեզը՝ տրանսլյացիա։