Հայոց լեզու /06/10/19

Առաջադրանքներ
1․ Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում
տրված գոյականները անհրաժեշտ հոլովով, առումով և թվով գրելով համա-
պատասխան տեղերում։

1. Սարի գագաթից երևում էին մոտակա գյուղի բոլոր տները, իսկ ճերմակ մշուշի մեջ
նշմարվում էր մեկ այլ գյուղ։ (գյուղ, գագաթ, մշուշ)

2. Ասֆալտապատ ճանապարհով սլացող մեքենան կանգ առավ ճամփեզրի ցայտաղբյուրի մոտ, և մեքենայից ելավ վարորդը՝ մի ալեհեր մարդ։ (ճամփեզր, մեքենա, ճանապարհ)

3. Մեր շուրջը սփռված դաշտում երևում էին աշխատող մարդիկ, որոնք երբեմն հայացքով ուղղում էին մեր կողմը։ (հայացք, դաշտ, մարդ)

4. Այդ հինավուրց ձեռագրերի արժեքավոր տեղեկություններ կային, որոնք խիստ հետաքրքրեցին գիտաժողովում մասնակցող մասնագետներին։ (տեղեկություն, ձեռագիր, գիտաժողով)

5. Ամբողջ օրը աշխատած վարպետը գործն ավարտել էր, և հիմա գոհունակությամբ նայում էր իր աշխատանքի արդյունքին։ (գոհունակություն, վարպետ, օր)

6. Գեղարվեստական նոր ֆիլմի ցուցադրությունը ավարտվել էր, և հանդիսատեսը խումբ-խումբ ելնում էին դահլիճից ։ (հանդիսատես, դահլիճ, ցուցադրում)

7. Նրա աշխատանքի վայրի մոտ գտնվող փողոցում վերջերս նոր խանութ է բացվել,
որտեղ վաճառվում են բազմազան իրեր։ (իր, փողոց, վայր)

8. Աստղերը մեկ-մեկ մարում էին երկնքում , փչում էր վաղորդյան սառը քամին, և լիճը,
թեթև ծփանքով արթնանում էր ուշ աշնան երկար գիշերվա նիրհից։
(քամի, երկինք, աշուն)

9. Երկրորդ կուրսի ավագը բերել էր հաջորդ քննության հարցաշարը, և տարբեր
շարքերում նստած ուսանողները դասագրքով որոնում էին հարցերին վերաբերող
թեմաները և տետրում նշում էջերը։ (քննություն, դասագիրք, կուրս)

10. Վերջերս կազմակերպված մրցույթում մասնակցեցին արվեստի դպրոցի սովորող շատ երեխաներ, որոնց աշխատանքներն արժանացան տարբեր մրցանակների։
(մրցույթ, մրցանակ, դպրոց)

2․ Կազմել տրված բառերի հոգնակի ձևերը․
Սարալանջ- սարալանջեր
ռւս-ռսներ
արձակագիր-արձակագրեր
նուռ-նռներ
հողաթումբ-հողաթմբեր
հորաքույր-հորաքույրեր
մատ-մատներ
արքայադուստր- արքայադստրեր
հարս- հարսներ
մեծատուն-մեծատներ
լրագիր-լրագրեր
նստացույց-նստացույցներ
խմբագիր- խմբագրեր
թագակիր- թագակրեր
կողմնացույց- կողմնացույցներ
ձեռագիր-ձեռագրեր
համերգ- համերգներ
հանքահոր- հանքահորեր
սպա- սպաներ
հանքափոր- հանքափորեր
վերնագիր- վերնագրեր
վիպագիր- վիպագրեր
ռազմերգ- ռազմերգեր
3․ Տեքստը հարստացնել ածականներով․
Չնայած անտանելի շոգին՝ բարձրահասակ օրիորդն առանց հովանոցի էր ու քայլելիս մի տեսակ թափահարում էր ճերմակ ձեռքերը։

Մի հանգիստ օր՝ կեսօրից հետո, հանկարծ հսկա շոգենավի սուլիչը բարձր ազդանշան տվեց, և բոլոր վախեցած ճամփորդներն իրենց խցիկներից վազեցին դուրս՝ տեղեկանալու՝ ինչ է պատահել։

Եղել է արդյոք այս տարօրինակ պատմությունը, թե՞ մի անհեթեթ հեքիաթ է, դժվար է ասել, բայց կա հին գյուղը, կան մոռացված քարանձավները, կա լքված գերեզմանը, իսկ գերեզմանի վրա՝ ոչ մի անուն։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s