Հայոց լեզու դասարանական/տնային առաջադրանք

Ածական կազմության`տրված ածականները բաժանի՛ր չորս խմբի:
Ալեծուփ, մեծ, ուժեղ, հոտավետ, հորդառատ, առևտրական, հոդային, ոսկեհուռ, խոշոր, սիրելի, միջմոլորակային, ահեղամռունչ, համեստ, մարդամոտ:
Պարզ-մեծ,խոշոր,համեստ,
Բարդ-ալեծուփ,հորդառատ,ոսկեհուռ,ահեղամռունչ,մարդամոտ
Պարզածանցավոր-ուժեղ,հոտավետ,հոդային,սիրելի,
Բարդածանցավոր-առևտրական,միջմոլորակային,

152. Ա խմբի գոյականներից ածականներ ստացի՛ր Բ խմբի ածականակերտ ածանցների միջոցով:
Ա. Տուն, իմաստ, գույն, ոսկի, երկաթ, համ:
Բ. Ան, դժ, յա, ատ, եղեն, եղ:
Անտուն,անիմաստ,դժգույն,գունատ,ոսկեղեն,ոսկյա,երկաթյա,համեղ,անհամ
153. Տրված բայերից ածականներ կազմի՛ր և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:
Վստահել, համակրել, բացատրել, դյութել, գրավել, հուզել, բարկանալ, վախենալ, ամաչել, պարծենալ:
Վստահելի,համակրելի,անբացատրելի,դյութիչ,գրավիչ,հուզիչ,բարկացած,անվախ,վախկոտ,ամաչկոտ,պարծենկոտ:
154. Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր ածականներով և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:
Յոթ գյուխ ունեցոդ,-յոթգլխանի
երկու երես ունեցող,-երկերեսանի
երկու փող ունեցող- երկփող
եռանդով օժտված,- եռանդուն
շատ բուրդ ունեցոդ,-բրդոտ
գույն ունեցող,-գունավոր
թևեր ունեցող,-թևավոր
մեծ ուժ ունեցող,-ուժեղ
երեք տարի (ամ) տևող,- եռամյա
տասը տարեկան- տասնամյա
155. Կետերը փոխարինի՛ր ածականակերտ ածանցներով:
Անկենդան, չկամ-դժկամ, չխոսկան, հայրիկ-հայրական, կիսատ, փառավոր, վայրենի, աղի, արևելյան, երևանյան, ընկերական, կծու, ազդեցիկ, թրթռիչ-թրթռուն, հնչեղ, շաչուն, խոհուն, դողդոջուն:
156.Ընդգծված բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով և բացատրի՛ր, թե այդ ածականներն ինչո՛ւ ոչ թե ուն, այլ յուն ածանցով են կազմվել:
Օրինակ`
Ահեղաշաչյուն փոթորիկ — Ահեղ շաչյունով փոթորիկ:
Քաղցրահնչյուն մեղեդի- քաղցր հնչյունով մեղեդի
Քնքշաշրշյուն զգեստ- քնքուշ շրշունով զգեստ
Բարեհնչյուն ձայն-բարի հնչյունով ձայն
Դառնահնչյուն ոռնոց-դառը հնչյունով ոռնոց
159.Տեքստերի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի:
Ֆուտբոլում խաղարկվող մրցանակների մեջ պատվավորներն անհատական «Ոսկե գնդակ», «Ոսկե կոշիկներ» և «Արծաթե կոշիկներ» մրցանակներն են: «Ոսկե գնդակի» տեր դառնում է այն ֆուտբոլիստը, որ մայրցամաքի ամենալավ մարզիկն է ճանաչվում: «Ոսկե կոշիկներն» ու «Արծաթե կոշիկները» համապատասխան թիթեղներից կարված կոշիկներ են, որ հանձնվում են եվրոպական երկրների ամենալավ ռմբարկուներին:
Գերմանացի ֆիզիկոս Կոենն ասում է, որ քսանմեկերորդ դարում կանայք լողի տարածությունը ավելիհեշտ են հաղթահարելու, քան մեր օրերում ամենալավ լողորդ համարվող տղամարդիկ:
Դանիացի Վեստերգարդը պատրաստել է աշխարհի ամենամեծ` երեսունչորս տեղանոց հեծանիվն ու ամենափոքր մոտոցիկլը: Նա ասում է, որ ավելի ճիշտ է դրանք օգտագործել ռեկլամի համար:

160.Տեքստերի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի: Ընղգծի՛ր այն ածականները, որոնք համեմատուության աստիճան չեն կարող ունենալ:
Ո՞վ է հեշտ վազում` գե՞ր, թե՞ նիհար մարդը: Այս պարզ հարցով զբաղվեցին ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի բազմաթիվ գիտնականներ: Հետազոտվեցին տարբեր քաշի վազողներ` իրենց հետ տանելով տասնհինգ կիլոգրամ ծանրություն: Պարզվեց, որ որքան ավելի մեծ է մարմնի քաշը, մարդն այնքան մեծ արագություն է զարգացնում, իսկ էներգիայի ծախսը, ընդհակառակը, ավելի փոքր է լինում:
Անգլիական մի ընկերություն կառուցել է թեթև մեկտեղանի ինքնաթիռ, որն ավելի էժան է, քան ավտոմեքենաների մեծ մասը: Ինքնաթիռը թեթև է, ընդամենը հիսունհինգ կիլոգրամ: Նրա ամենամեծ արագությունը ժամում 145 կիլոմետր է:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s