Դասարանական աշխատանք 09/10/19

1.Կետերի փոխարեն պահանջված ձևով տեղադրի՛ր նա կամ ինքը դերանունները:

Ի՛նչ առյուծ, այդ վախկոտը նրա(մարդու) ստվերից էլ է վախենում:
Այդ վախկոտն ինքն իր ստվերից էլ է վախենում:
Որսորդն իր հրացանն էր թփի տակ թողել:
Որսորդը խուսափում էր հարևանին հանդիպելուց, ախր նրա հրացանն էր թփի տակ թողել:
Պապն իր երկար կյանքի ընթացքում այդպիսի գեղեցկություն չէր տեսել:
Նա հյուրերին ողջունեց իր իմացած բոլոր լեզուներով, բայց նրանք կարծես թե նորից չհասկացան:
Գնչուն ասում էր, որ նա ամբողջ աշխարհում ման է եկել:
Հայրը որդու մասին ասում էր, որ ինքը իր տեսած ամենախելացի երիտասարդն է:
Որդուն ուղղված նամակում գրում էր, որ նրա հետաքրքրվողներին թող ինքը ասի, որ ինքը շուտով գալու է:
Երգչի մասին ասում էր, որ շատ վաղուց է ճանաչում, նա իր մանկության ընկերն է եղել:
ճանապարհորդի մտքով չէր անցնում, որ ինքը անցնում է Մագելանի անցած ճանապարհով, որ չորսուկես հարյուրամյակ առաջ այստեղով նրա նավերն են անցել:

2. Ընդգծված դերանունները փոխարինի՛ր համապատասխան հոդերով (եթե պետք է, կարող ես նախադասությունից բառ հանել):

Քո ընկերը-ընկերդ մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
Իմ որսն-որսս իր ոտքով եկավ:
Մենք, այսինքն` ծովափի բնակիչները-բնակիչներս, ծովից ենք հանում մեր սնունդն ու հարստությունը:
Դու` մեր ամենաուժեղ մարզիկը-մարզիկդ, հաղթանակով պիտի գաս:
Ես ծեր որսորդ-որսորդս եմ ու կյանքում շատ բան եմ տեսել:
Դուք` մեր շնորհալի տղաները-տղաներդ, ձեր խոսքը դեռ չեք ասել:
Քո սիրտը-սիրտդ քա՛ր է, քար:
Ձեր ձեոքն ընկնողին պրծում չկա:

3,Դերանունների գործածության հետ կապված սխալները գտի՛ր և ուղղի՛ր:

Մի վարժեցնող փոկին խոսել է սովորեցրել: Նա իր-նրա խոսելու ընդունակությունր զարգացրել է երեք տարում: Այս ժամանակամիջոցում իր-նրա (փոկի) սիրած ծովատառեխը տալու և խրախուսելու միջոցով հասել է նրան, որ փոկն անգլերեն ասում է .«Բարև, ինչպե՞ս ես», «Եկ այստեղ» և այլ նախադասություններ: Այլևս ոչ ոք չէին-չէր ուզում տեսնել այդ մարդուն:
16-րղ դարի ամբողջ ազնվական մարդիկ Ամերիկան հայտնագործողներից նոր նվեր ստացան:
Բոլոր-ամբողջ աշխարհն է հետևում ռոբոտների արտադրությանը: Ֆիրմայի արտադրած ամբողջ-բոլոր նոր մեքենաները շատ արագ սպառվել են:

4.Տրված գոյականները չորս խմբի բաժանի՛ր ըստ կազմության:

Մայրցամաք, գոյություն, գետին, ողբերգություն, գազան, նախաճաշ, ցնցում, արտասահման, ճամփա, ուժ, զոհ, նավ, նավահանգիստ, նավակ, հայրենիք, վերադարձ, մայրաքաղաք, օտարամոլություն:

Պարզ-գետին,նավ,զոհ,գազան,վարք,ցնցում,ճամփա,ուժ

Բարդ- մայրցամաք,հացթուխ ,արտասահման,նավահանգիստ,նախաճաշ,վերադարձ,մայրաքաղաք,

Պարզածանցավոր-գոյություն,նավակ,հայրենիք,

Բարդածանցավոր-ողբերգություն,օտարամոլություն

5. Տրված ածանցներով որքան կարող ես բառեր կազմիր:

Անք, ցի, ածո, ուկ, իք, իչ, ու, ան, իկ, պան, ստան, ուհի:

Անք-տառապանք, լուսաթարթանք

Ցի-ամերիկացի, իտալացի

Ածո-չափածո,հանածո

Ուկ- արջուկ, տաքուկ
Ան-անտուն,անգրագետ

Իկ-ծաղիկ, տատիկ

Պան- այգեպան, պահապան

Ստան-Հայաստան, Հունաստան

Ուհի-հայուհի,գեղեցկուհի

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s