Ըստ էլեկտրական լիցքի հաղորդելու ունակության՝ նյութերը պայմանականորեն բաժանվում են էլեկտրականության հաղորդուչների և անհաղորդիչների (մեկուսիչների):
Հաղորդիչ են համարվում բոլոր մետաղները,հողը,աղերի և թթուների հիմքերի ջրային լուծույթները,նաև հաղորդիչ է համարվում մարդու մարմինը:Իսկ լավագույն հաղորդիչներից են արծաթը,պղինձը,ալյումինը:Անհաղորդիչ սն համարվում ՝էրբոնիտը,ռետինը,օդը,գազերը,կապրոնը,մետաքսը և այլն:
Էլեկտրական երևույթների տևական ուսումնասիրությունները հաստատել են,որ լիցքավորված մարմինը օժտված է այլ մարմինների վրա ազդելու ունկուփյամբ:Այսպիսով լիցքավորված մարմինն իր շուրջը ստեղծում է էլեկտրական դաշտ,որի միջոցով էլ ազդում է մարմինների վրա:
Մեր զգայաններով հնարավոր չէ անմիջականորեն ընկալել էլեկտրական դաշտը:Էլեկտրական դաշտի գոյության մասին կարեելի է դատել միայն ըստ նրա ազդեթությունների:Օրինակ՝ էլեկտրական դաշտը զադում է որոշակի ուժով դաշտում տեղադրված լիցքի վրա:Այսինքն՝ այն ուժը,որով էլեկտրական դաշտն ազդու է լիցքավորված մարմնի վրա,անվանում են էլեկտրական ուժ: