Քրոմոսոմներ

Քրոմոսոմները երկար թելանման կառույցներ են:Քրոմոսոմը կազմող նյութը կոչվում է քրոմատին:Այն կազմված է սպիտակուցի հետ միացած ԴՆԹ-ի մեկ մոլեկուլից,իրենից ներկայացնում է քրոմոսոմների պարունակված և խտացված,ինչպես նաև ապապարուրված հատվածներ:Քրոմոսոմներում տարբերում են դրանց առաջնային սեղմվածքը՝ ցենտրոմերը,որը քրոմոսումը բաժանում է երկու մասի:Որոշ օրգանիզմների բջջիջներում կարող են հայտնաբերվել յուրահատուկ ձևի քրոմոսոմներ:Ցանկացած տեսակին պատկանող կենդանի օրգանիզմի բնորոշ է քրոմոսոմների որոշակի թիվ կամ հավաքակազմ:Օրինակ՝ մարդ ունի 46 քրոմոսոմ,շիմպանզեն 48 քչոմոսոմ, հավը 60:

Ստուգողական աշխատանք

Ա․ Աշխատանք բնագրով
Վերադառնալով Հայոց աշխարհ՝ իր թագավորության առաջին տարում Տրդատ Մեծը մեծ շքախմբով ուխտի է գալիս Եկեղյաց գավառի Երիզա ավանում գտնվող Անահիտ դիցուհու մեհյանը և զոհեր է մատուցում: Գինարբուքի ժամանակ Տրդատը հրաման է տալիս Գրիգորին, որ նա դրասանգներ և ծառերի թավ ճյուղեր տանի ու նվիրաբերի Անահիտի պատկերը կրող բագինին:

Գրիգորի վճիռը, անտարակույս, աներկբա էր, պատասխանը՝ մերժողական:

Տրդատը իր օթյակ է կանչում Գրիգորին և ասում.
–Այսքան տարի դու հլու-հնազանդ ծառայել ես ինձ: Այժմն ինչու՞ իմ կամքը չես կատարում:

Առաջադրանք
1. Հակիրճ գրե՛ք՝ ինչ գիտեք Անահիտ աստվածուհու մասին: Ներկայացրե՛ք հայոց դիցարանի մյուս աստվածներին:

Անահիտ աստվածուհին մայրության,պտղաբերիության ու ծննդաբերության աստվածուհի է։

Հայոց դիցաբանության աստվածներից են՝ Անահիտը,Աստղիկը,Նանեն,Վահագնը,Վանատուրը,Տիրը,Միհր։

2. Բացատրե՛ք մեհյան, բագին, դրասանգ բառերի իմաստները:

Մեհյան-հեթանոսների տաճար

Բագին-զոհասեղան

Դրասանգ-ծաղկաշղթա
3. Հրաման բառով կազմեք նոր բառեր (առնվազն 3 բառ):

Հրամանագիր, հրամանատար, հրամայական։

4. Բացատրե՛ք օթյակ բառի օթ արմատի նշանակությունը: Նույն արմատով բառաբարդման և ածանցման միջոցով գրե՛ք նոր բառեր (առնվազն 3 բառ) և նշե՛ք իմաստները:

Օթ-ծածկոց

Օթևան,անօթի,օթյակ
5. Տեքստում գործածված բառերից ո՞ր բառերի հոմանիշներն են խնջույք և ստույգ բառերը:

Խնջույք-Գինարբուխ

Ստույգ-Աներկբա,Անտարակույս
6. Բառաբարդման և ածանցման միջոցով ուխտ արմատով կազմե՛ք բառեր (առնվազն 3 բառ):

Ուխտագնաց,ուխտավայր, ուխտավոր

7. Տրդատ Մեծ բաղադրյալ հատուկ անվան նմանողությամբ գրե՛ք հատուկ անձնանուններ, որոնց որոշիչն արտահայտված լինի որակական, հարաբերական ածականներով և թվականով (մեկական բառ):

Տիգրան Մեծ-որակական

Խոսրով Կոտակ-հարաբերական ածական

Պետրոս Առաջին-թվական
8. Դո՛ւրս գրեք այն նախադասությունը, որի կազմում կա վերաբերմունքային իմաստ արտահայտող խոսքի մաս: Ընդգծե՛ք այդ բառը:

Գրիգորի վճիռը, անտարակույս, աներկբա էր, պատասխանը՝ մերժողական:

Հայոց լեզու 20/11/19

1․Տրված շարքից կազմիր հականիշների զույգեր. քանի՞ բառ հականիշ չունի։
նզովք, գոց, օրհնություն, բնավ, միշտ, անձուկ, ընդարձակ, ճապաղ, փոքրոգի, համր, փութկոտ, ստերջ, վտիտ, սեղմ, մարմնեղ, փակ, պարպել, դատարկել, նվաղ, բեղմնավոր, ծանրաշարժ, դյուրին, խոսուն, խրթին։

նզովք- օրհնություն
գոց
բնավ- միշտ
անձուկ- ընդարձակ
ճապաղ- սեղմ
վտիտ- մարմնեղ
փակ
պարպել
դատարկել
նվաղ
ստերջ- բեղմնավոր
փութկոտ- ծանրաշարժ
դյուրին-խրթին
խոսուն-համր
փոքրոգի

2․Գրիր տրված բառերի բացատրությունը.
միամորիկ-մոր միակ զավակ
Քանքար-տաղանդավոր
քենակալ-բաջանաղ
մաքառել-պայքարել
անտունի-երգի տեսակ
դրվատել-գովել
մախաղ-փոքր տոպրակ

3․Համապատասխանեցրու դարձվածքները տրված բացատրություններին.
գլուխը լցնել չարաճճի
թևերը փռել խիստ վախենալ
աստծու կրակ պաշտպանել
արյունը ջուր դառնալ դրդել մի արարքի
առաջին ջութակ գլխավոր դեմք

Գլուխը լցնել-դրդել մի արարքի
Թևերը փռել-պաշտպանել
Աստծու կրակ-չարաճճի
Արյունը ջուր դառնալ-խիստ վախենալ
Առաջին ջութակ-գլխավոր դեմք

4․Բառակազմական վերլուծության ենթարկիր տրված բառերը (օրինակ՝ միջնապատ-մեջ(արմատ)+ին(ածանց)+ա(հոդակապ)+պատ(արմատ)

թրաշուշան-թուր(արմատ)+ա(հոդակապ)+շուշան(արմատ)
դաշունահարված-դաշույն(արմատ)+ա(հոդակապ)+հար(արմատ)+ված(ածանց)
պարագիծ-պար(ածանց)+ա(հոդակապ)+գիծ(արմատ)
շքերթ-շուք(արմատ)+երթ(արմատ)
տնանկ-տուն(արմատ)+անկ(արմատ)
5․Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստացիր նոր բառեր․
բարձրագագաթ -ցածրագագաէ
քաղցրաձայն -բաղաձայն
վսեմաշուք-վեհաշուք
տիրակալ-մազակալ
վճռաբեկ-հուսաբեկ
սառնաղբյուր-քարաղբյուր
վարկանիշ-համարանիշ
դալկադեմ-գեղեցկադեմ
ցատկահարթակ-աստիճանահարթակ
հոռետես-լավատես