Ա․ Աշխատանք բնագրով
Վերադառնալով Հայոց աշխարհ՝ իր թագավորության առաջին տարում Տրդատ Մեծը մեծ շքախմբով ուխտի է գալիս Եկեղյաց գավառի Երիզա ավանում գտնվող Անահիտ դիցուհու մեհյանը և զոհեր է մատուցում: Գինարբուքի ժամանակ Տրդատը հրաման է տալիս Գրիգորին, որ նա դրասանգներ և ծառերի թավ ճյուղեր տանի ու նվիրաբերի Անահիտի պատկերը կրող բագինին:
Գրիգորի վճիռը, անտարակույս, աներկբա էր, պատասխանը՝ մերժողական:
Տրդատը իր օթյակ է կանչում Գրիգորին և ասում.
–Այսքան տարի դու հլու-հնազանդ ծառայել ես ինձ: Այժմն ինչու՞ իմ կամքը չես կատարում:
Առաջադրանք
1. Հակիրճ գրե՛ք՝ ինչ գիտեք Անահիտ աստվածուհու մասին: Ներկայացրե՛ք հայոց դիցարանի մյուս աստվածներին:
Անահիտ աստվածուհին մայրության,պտղաբերիության ու ծննդաբերության աստվածուհի է։
Հայոց դիցաբանության աստվածներից են՝ Անահիտը,Աստղիկը,Նանեն,Վահագնը,Վանատուրը,Տիրը,Միհր։
2. Բացատրե՛ք մեհյան, բագին, դրասանգ բառերի իմաստները:
Մեհյան-հեթանոսների տաճար
Բագին-զոհասեղան
Դրասանգ-ծաղկաշղթա
3. Հրաման բառով կազմեք նոր բառեր (առնվազն 3 բառ):
Հրամանագիր, հրամանատար, հրամայական։
4. Բացատրե՛ք օթյակ բառի օթ արմատի նշանակությունը: Նույն արմատով բառաբարդման և ածանցման միջոցով գրե՛ք նոր բառեր (առնվազն 3 բառ) և նշե՛ք իմաստները:
Օթ-ծածկոց
Օթևան,անօթի,օթյակ
5. Տեքստում գործածված բառերից ո՞ր բառերի հոմանիշներն են խնջույք և ստույգ բառերը:
Խնջույք-Գինարբուխ
Ստույգ-Աներկբա,Անտարակույս
6. Բառաբարդման և ածանցման միջոցով ուխտ արմատով կազմե՛ք բառեր (առնվազն 3 բառ):
Ուխտագնաց,ուխտավայր, ուխտավոր
7. Տրդատ Մեծ բաղադրյալ հատուկ անվան նմանողությամբ գրե՛ք հատուկ անձնանուններ, որոնց որոշիչն արտահայտված լինի որակական, հարաբերական ածականներով և թվականով (մեկական բառ):
Տիգրան Մեծ-որակական
Խոսրով Կոտակ-հարաբերական ածական
Պետրոս Առաջին-թվական
8. Դո՛ւրս գրեք այն նախադասությունը, որի կազմում կա վերաբերմունքային իմաստ արտահայտող խոսքի մաս: Ընդգծե՛ք այդ բառը:
Գրիգորի վճիռը, անտարակույս, աներկբա էր, պատասխանը՝ մերժողական: