Որքան էլեկտրական էներգիա է տալիս հոսանքի աղբյուրը սպառիչներին ,և ինչից է կախվսծ այդ էներգիան:Փակ շղթայի յուրաքանչյուր հաղորդչում ,նրա մի ծայրից մյուս ծայր լիցքը տեղափոխելու ընթացքում էլեկտրական դաշտը կատարում է աշխատանք:Այդ աշխատանքը ,որին նաև անվանում են հոսանքի աշխատանք ,համեմատական է տեղափոխված լիցքի քանակին:Հետևաբար ՝ հոսանքի աշխատանքի հարաբերությունը հաղորդչով տեղափոխված լիցքի քանակին հաստատուն մեծություն է և կարող է բնութագրել հաղորդչի ներսում էլոկտրական դաշտը:Այդ հարաբերությունն անվանում են լարում:
Սահմանումը.
Լարում անվանում են այն ֆիզիկական մեծությունը,որը բնութագրում է էլեկտրականն դաշտը փակ էլեկտրական շղթայի հաղորդչում և հավասար է այդ դաշտի կատարած աշխատանքի հարաբերությանը հաղորդչով տեղափոխված լիցքի քանակին:
Բանաձև
U=A/q
U=լարում
A=հոսանքի աշխատանքը
q=հաղորդչով տեղափոխված լիցքը