Էլեկտրական դիմադրություն/Տեսակարար դիմադրություն

Էլեկտրական հոսանքի նկատմամբ հաղորդչի հակազդեցությունը բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հաղորդչի էլեկտրական դիմադրություն և նշանակվում R տառով: Դիմադրության միավորը կոչվում է օհմ:1 Օմ-ը այն հաղորդչի դիմադրությունն է, որում 1Վ լարման դեպքում հոսանքի ուժը հավասար է 1Ա-ի: Տեսակարար դիմադրությունը ցույց է տալիս, թե ինչ դիմադրությամբ է օժտված տվյալ նյութից պատրաստված միավոր երկարությամբ և միավոր լայնական հատույթի մակերեսով հաղորդիչը:

I-հոսանքի ուժը
R-դիմադրությունը
U-լարումը
R=U/I
I=U/R
U=I×R


Տեսակարար դիմադրությունը ցույց է տալիս, թե ինչ դիմադրությամբ է օժտված տվյալ նյութից պատրաստված միավոր երկարությամբ և միավոր լայնական հատույթի մակերեսով հաղորդիչը:  Տեսակարար դիմադրության միավորն է 1Օմ×մ: Սակայն գործնականում բարակ հաղորդիչների համար կիրառվում է 1 Օմ մմ2/մ միավորը, որը հավասար է՝ 1Օմ մմ 2/մ=10−6 Օմ×մ
l-երկարություն
s- լայնական հատույթի մակերես
R-դիմադրություն
p-տեսակարար դիմադրություն
p=R×S/l
R=p×(l/s)