Իտալական ֆաշիզմ

,,Իտալական ֆաշիզմ,,
Շատ դեպքերում մարրդկանց մոտ ֆաշիզմը ասոցացվում է Ադոլֆ Հիտլերի և նրա Գերմանական ազգային սոցիալիստական կուսակցության հետ: Այնուամենայնիվ, այս ավտորիտար ազգայնական քաղաքականության համար պետք է շնորհակալ լինել Իտալիային: Կոււրորեն ցանկանալով երկիրը մոխիրներից վերակենդանացնել և Հռոմեաան մեծ կայսրության հաջողությունները կրկնել՝ իտալացի բռնապետ Բենիտո Մուսոլինին արեց հնարավոր ամեն ինչ, որպեսզի ֆաշիզմը իշխի Իտալիայում:
Իտալական ֆաշիզմի ծագումը
Ֆաշիզմը տոտալիտար նացիոնալիստական երկրի կառավարման տեսակ է, որի դեպքում իշխանությունը չի կարող անցկացվել ժողովրդավարական մեթոդներով: Լատիներենից թարգմանաբար նշանակում է ՝ֆասիա – հռոմեական թագավորների զորության խորհրդանիշ:1922թ.-ին ծնվելով արևոտ Իտալիայում,այն նվաճեց Եվրոպան, Հարավային Ամերիկան և նույնիսկ Ճապոնիան։ Ֆաշիզմի էությունը՝ տոտալիտար միանձնյա ուժի հաստատումն է, որի պայմաններում ճնշվում է ժողովրդի ազատության ցանկությունը `ամենադաժան ձևով:
Երկրի ներսում բոլորի ՝ նույնիսկ ամենատարրական ժողովրդավարական ազատությունների ոչնչացումը, առաջադեմ և այլախոհ կազմակերպությունների ջախջախումը, բացահայտ ահաբեկչական ռեժիմի հաստատումը, ինչպես նաև ագրեսիվ պատերազմների նախապատրաստումն ու անցկացումը ՝կատսրվում էֆաշիստական ռեժիմ հաստատելու և համաշխարհային գերիշխանություն ձեռք բերելու նպատակով:

Ֆաշիզմի զարգացումը Իտալիայում հնարավոր եղավ շնորհիվ հետևյալ նախաֆրյալների.

•Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը:

•«Կորած հաղթանակը»

Պատերազմին մասնակցելը Իտալիաային չբերեց երկար սպասված շահույթը, բայց ամենակարևորը իշխանությունը չի կարողացել պնդել՝ միանալ խոստացված տարածքներին: Սուր քաղաքական ճգնաժամ, անվճարունակություն և խորհրդարանի իշխող լիբերալ կուսակցության անկեղծ թուլությունը:
Հետպատերազմյան շրջանում Իտալիան գտնվում էր տնտեսական ծանր ճգնաժամի եզրին: Առաջին աշխարհամարտի արդյունքը սարսափելի էր՝ գրեթե 700 հազար սպանված, ավելի քան մեկ միլիոն վիրավոր, ավերված գավառներ, արտաքին պարտք, գնի աճ, տարածված շահարկումներ: Պատերազմի ժամանակ Իտալիան կոորցրեց իր հարստության մոտ 1/3-ը, ժողովուրդը ընկճված և դաժանորեն վիրավորված եղավ փոփոխություններից:

Հակիրճ իտալական ֆաշիզմի մասին
Երկրում ստեղծված ծանր իրավիճակից օգտվեց Բենիտո Մուսոլինին, ով ցանկանում էր երկիրը վերածել մեծ կայսրության: Տեսնելով պրոլետարիատի, գյուղացիների և զինվորականների աճող դժգոհությունը նա կարողացավ բավարարել փոփոխությունների նրանց ցանկությունը:
Իտալական պետության արտաքին և ներքին քաղաքականության վարման թույլ կողմերը թույլ տվեցին 1919-ին Մուսոլինին դառնալ «Պայքարի միություն» կոչվող առաջին ֆաշիստական կազմակերպության կազմակերպիչ և գաղափարական ոգեշնչող: Դրա հսկայական մեծամասնությունը ներկայացնում էին նախկին առաջնագծի զինծառայողները, ովքեր ցանկանում էին Իտալիան տեսնել որպես հզոր ռազմական տերություն:

Մուսոլինին փորձեց հնարավորինս շատ երիտասարդներ ներգրավել ֆաշիստական կազմակերպություններին, քանի որ հենց նրա մեջ էր, որ նա տեսավ մի հզոր ուժ, որը կարող էր ուժեղացնել իր իշխանությունը:

Կուսակցության բոլոր ֆաշիստները կրում էին հատուկ պարեկային համազգեստ `սև վերնաշապիկներ, ինչի պատճառով էլ նրանց անվանում էին« սև վերնաշապիկավորներ »: Ողջույնի ժեստը – ձեռք,որը ձգվում էր դեպի առաջ, փոխառված էր հին հռոմեական լեգեոներներից:
Այն բանից հետո, երբ ֆաշիստական շարժումը ստացավ մեծ բուրժուազիայի աջակցությունը, Մուսոլինին հասկացավ, որ եկել է վճռական գործողությունների ժամանակը: 1922-ին նա կատարեց հեղաշրջում ՝ տապալելով թագավորին և այդ ժամանակ դառնալով ամբողջովին ֆաշիստական Իտալիայի միակ կառավարիչը:

Հաջորդ մի քանի տարիների ընթացքում Մուսոլինին, իր մանկլավիկներ հետ, զբաղվում էր ֆաշիզմին դեմ բոլոր կուսակցությունների և կազմակերպությունների ոչնչացմամբ: Իտալացի բռնապետի փորձը դուր եկավ այլ երկրների կառավարություններին, և ֆաշիզմը զարմանալի արագությամբ տարածվեց Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայի, Հունգարիայում, Ռումինիայում, Իսպանիայում, Խորվաթիայում, Արգենտինայում, Բրազիլիայում, Պորտուգալիայում և Ճապոնիայում :

Իտալիայում ֆաշիստական բռնապետության շրջանը ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտով:

Աղբյուրը՝https://obrazovaka.ru/istoriya/italyanskiy-fashizm.html

Թարգմանեց ՝Աստղիկ Ավագյանը

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s