Գործնական աշխատանք/թթուների քիմիական հատկությունները

Գործնական աշխատանք 5.Թթուների քիմիական հատկությունները

Հայտանյութերի գույնի փոփոխությունը թթվային միջավայրում,թթուների փոխազդեցությունը մետաղների, հիմնային օքսիդների,հիմքերի և աղերի հետ։
Հայտանյութերը`դրանք օրգանական ներկեր են,որոնք ցույց են տալիս հիմքի կամ թթվի առկայությունը լուծույթում:

Լաբորատոր փորձ 1.Թթուների փոխազդեցությունը հայտանյութերի (ինդիկատորների) հետ:
Փորձի նկարագրում` Աղաթթվի ջրային լուծույթը լցրեք երեք փորձանոթների մեջ 3-4մլ չափով, առաջինի մեջ իջեցրեք լակմուսի թուղթ կամ լցրեք մի քանի կաթիլ լակմուսի լուծույթ , երկրորդի վրա ավելացրեք մի քանի կաթիլ ֆենոլֆտալեինի լուծույթ,երրորդի վրա մի քանի կաթիլ մեթիլնարնջագույն:Ի՞նչ նկատեցիք:

Լաբորատոր փորձ 2.Թթուների փոխազդեցությունը հիմքերի հետ՝ չեզոքացման ռեակցիա

Չեզոքացման ռեակցիա-հիմքի և թթվի փոխազդեցությունը,որի ընթացքում ստացվում է աղ և ջուր

NaCl+NaOH=NaCl+H2O

Լաբորատոր փորձ 3.Թթուների փոխազդեցությունը ակտիվ մետաղների հետ՝ տեղակալման ռեակցիա

դասագրքից սովորեք էջ 18-ից 22-ը, կատարեք վարժությունները` էջ 22-ից 23-ը

Գործնական աշխատանք|Մագնեզիումի օքսիդի/հիդրօքսիդի/աղի ստացումը

Գործնական աշխատանք 4.Օքսիդների ստացումը և հատկությունները.

Հիմնային օքսիդի ստացումը և հատկությունները`

Mg—>MgO—>Mg(OH)2—> MgCl2—› Մետաղ—›հիմնային օքսիդ—›հիմք—›աղ

Cu —›CuO —›CuCI2—›CuSO4—›Cu(OH)2—›CuO—›Cu գրեք բոլոր ռեակցիաների հավասարումները, նշելով ռեակցիաների տեսակները, դասակարգեք բոլոր նյութերը և անվանեք

Առանձնացրեք վերօքս ռեակցիաները և հավասարեցրեք էլեկտրոնային հաշվեկշռի եղանակով

Գրեք իոնափոխանակման ռեակցիաների հավասարումների լրիվ և կրճատ ձևերը

Փորձ 1

Հիմնային օքսիդի ՝մագնեզիումի օքսիդի ստացումը,մագնեզիումը օդում այրելով:

2Mg+O2=MgO+Q

Ռեակցիան ջերմանջատիչ է,օքսիդավերականգման ռեակցիա է,միացման ռեակցիա է:

Փորձ 2

Հիմքի մագնեզիումի հիդրօքսիդի ստացումը,մագնեզիումի օքսիդը ջրում լուծելով:Համոզվելու համար,որ հիմք է ստացվել ,օգտագաործելու են հայտանյութ՝ ֆենոֆտալեյն :

MgO+H2O=Mg(OH)2

Փորձ 3

Չեզոքացման ռեակցիա:Չեզոքացման է կոչվում հիմքի և թթվի միջև ընթացող փոխանակման ռեակցիան ,որի արդյունքում առաջանում է աղ և ջուր:

Mg(OH)2+HCl=MgCl2+H2Oժ