Գյումրի

Ինչպես հայտնի է շատերին Գյումրի քաղաքը ըատ մեծության երկրորդն է ամբողջ Հայաստանում:Շիրակ մարզում գտնվող քաղաքը հայտնի է իր տեսարժան վայրերով և հին պատմությամբ:
Գյումրին հիմնադրվել է V դարում: Այն հին և միջին դարերում անվանվել է Կումայրի, մինչև 1837 թ-ը՝ Գյումրի, 1837-1924 թթ-ին՝ Ալեքսանդրապոլ, 1924-90 թթ-ին՝ Լենինական:

Գյումրին իր պատմության ընթացքում ցեղային բնակատեղիից վերածվել է նախարարական նստավայրի, բերդ-ամրոցի, բերդաքաղաքի, կարգվել գավառական կենտրոն՝ այս ամբողջ ընթացքում պարբերաբար դառնալով պատերազմական գոտի:

Բայց մեկ է քաղաքը միշտ կանգուն է եղել, դիմակայել է ցանկացած փորձության, շարունակ զարգացել է, կառուցապատվել, տարածվել, մշտապես ունեցել է զարգացած տնտեսություն և մշակույթ, եղել է կարևոր ռազմաքաղաքական և տնտեսական տարածաշրջան:Գյումրին իր բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է, գտնվում է հյուսիս-արևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, մայրաքաղաք Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հա։


Ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մ։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թ․-ից։Գտնվում է 8-9 բալանոց սեյսմիկ գոտում։ Վերջին ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել 1988 թ. դեկտեմբերի 7-ին։ Նախորդ երկրաշարժը տեղի է ունեցել 1926 թ. հոկտեմբերի 22-ին։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s