Գյումրի…Կլինի՞ վերադառնանք…

Առավոտյան ժամը վեցն անց քսան էր:Արթնացա զարթուցիչի ձայնից,ու սա այն եզակի զարթուցիչի ձայնն էր,ձայն՝ երբ հասկանում ես,որ օրդ ուղակի շլացուցիչ հիասքանչ է լինելու:Նայեցի պատուհանից ՝մութ էր,ու ձյուն չկար,բայց գիտեի,որ երբ գնամ գյումրի ձյուն հաստատ կլինի:Պատրաստվեցի և տանից դուրս եկա յոթն անց քսան,իսկ այդ ժամին ես պետք է արդեն կայարանում լինեի:Այն վախը,որ չեմ հասցնի հասնել կայարան ամբողջ ճանապարհի ընթացքում իմ մեջ էր:Ունեի քսանհինգ րոպե հասնելու համար:Զանգահարեցի ընկերուհուս,և պարզվեց,որ ես մենակ չեմ ուշանա: Պայմանավորվեցինք,որ եթե ուշանանք միասին կգնանք զվարճանքի կենտրոն,ֆիլմ կդիտենք, և շատ հավես ժամանակ կանցկացնենք,իսկ վերջում կգանք կայարան և բոլորին այսպես ասած ջիջիլ կգցենք,և կպատմենք,որ ավելի լավ ժամանակ ենք անցկացրել:Բայց վերջ ի վերջո հասանք կայարան և վերցրեցինք տոմսերը:Արդեն այդ ուրախ տրամադրությունը մեր մեջ էր,արդեն գնացքի մեջ նստած հասկանում էինք,որ սա կլինի մի զարմանահրաշ օր:Դե գնացքում ինչպես միշտ՝ քնեցինք,խաղացինք,նաև ընդհանուր պարապմունք կատարեցինք:Ընկերները ճամփորդության մի մեծ մասն են կազմում,և եթե ընտրես սխալ ընկերներ ճամփորդության համար,ապա իմացիր ,որ ամբողջ ճամփորդությունը ջուրն է գնալու:Բայց ես ընտրել էի ճիշտ ընկերներ և ճիշտ շրջապատ,նաև ճիշտ ուղեկից ուսուցչուհի:Այսպիսով հասկացա,որ ճամփորդությունը ուղղակի հրաշալի է անցնելու:Հասանք Գյումրի…Ինչ երջանիկ էինք երբ ձյուն տեսանք…Առանց ինչվոր մեկին սպասելու գնացինք և մոտակա բեռնատար վագոնների վրայի ձյունը վերցրեցինք և սկսեցինք ձնագնդիկ խաղալ…Շատ հավես էր…Հետո սկսեցինք շրջել Գյումրիով,ախր սիրուն քաղաք է…Այցելեցինք ,,Ձիթողցոնց տուն-թանգարան,, նաև ,,Անի ֆոտոստուդիյա ,բաց չթողեցինք ,,Twinz eyewear,, խանութը,որտեղ ցուցադրված էին միայն և միայն ձեռքի աշխատանքներ:Բաց չթողեցինք գյումրեցիներից հարցազրույց վերցնելու հնարավորությունը:Վերջում ա